24.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ճառ մարդկային աչքերի մասին. հեռավար ուսուցում

Մարդու աչքերի գեղեցկությունը գնահատվել է բոլոր ժամանակներում:Նրանց մասին լեգենդներ են հյուսվել, բանաստեղծություններ հորինվել: Արտաքին աշխարհի մասին տեղեկատվության մոտավորապես 90 %-ն ընկալվում է աչքի օգնությանբ։ Աչքերի շնորհիվ մարդը տարբերում է շրջապատի առարկաները, երևույթները, ընկալում սեփական մարմինը:Ամեն մարդու մոտ աչքերը լինում են տարբեր ձևերի,չափերի և գույների:Հաճախ աչքերը համեմատում են ծովի կամ երկնքի հետ, իսկ աչքերի փայլը աստղերի կամ թանկարժեք քարերի փայլի հետ:Իզուր չեն ասում, որ աչքերը հոգու հայելին են:Աչքերով կարելի է խոսել , տեսնել, արտասվել, տխրել և ուրախանալ:Մարդը նաև կարողանում է աչքը մտնել,աչքից ընկնել,աչք ծակել ,աչք դնել,աչքը վախեցնել:Զարմանալի է,բայց փաստ է:Աչքը մարդու կյանքի համար շատ կարևոր է,բայց 21-րդ դարում մարդիկ շատ են օգտվում տեխնիկայից ,այդ իսկ պատճառով նոր սերունդը հիմնակում  վատ է տեսնում և ակնոցներ է կրում:Խնայեք ձեր աչքերը, չէ՞ որ նրանք շատ թանկ են մեզանից յուրաքանչյուրի համար:

Միլենա Դանիելյան, 6-րդ դաս.