24.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ծնվել եմ, որ…

Ամեն մարդ պետք է ընտրի իր ուղին: Եթե ամեն մարդ ունենա նույն ուղին, ապա աշխարհը առաջ չի գնա և կմնա մի տեղում: Ամեն մարդ ծնվել է նրա համար, որ իր կյանքում մի բան ստեղծի: Մարդը պետք է չմտածի նրա մասին` ինչ հագնի կամ ուտի: Նա պետք է մտածի` ինչ օգուտ տա մարդկությանը: Ամեն մարդ կարող է մի փոքր օգուտ տալ բնությանը կամ մարդկությանը: Եթե մարդն ընդամենը մի ծառ տնկի, նա մի փոքր օգուտ կտա` օդ տալով: Ամեն մարդ իր կյանքի մեքենայի վարորդն է և նա պետք է այն վարի: