23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ուսումնահետազոտական ճամփորդության նախապատրաստություն

ՍՍՌՄ Մինիստրների Սովետի

ՈՐՈՇՈՒՄ

29 մայիսի 1949 թվական

№ 2214-856սս

Մոսկվա, Կրեմլ

Վրացական, Հայկական և Ադրբեջանական ՍՍՌ-ների տարածքներից, ինչպես նաև Սև ծովի Մերձափնյա շրջանից աքսորվածների տեղափոխման, տարաբնակեցման և աշխատանքային տեղավորման ապահովման մասին

ՍՍՌՄ պետական անվտանգության Մինիստրության կողմից իրականացվող` Վրացական ՍՍՌ-ից, Ադրբեջանական ՍՍՌ-ից, Հայկական ՍՍՌ-ից և Սևծովյան մերձափնյա շրջանից դաշնակների, թուրքական քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող թուրքերի, սովետական քաղաքացիության ընդունած նախկին թուրքական քաղաքացիների, ներկայումս քաղաքացիություն չունեցող հունահպատակների և սովետական քաղաքացիություն ընդունած նախկին հունահպատակների աքսորի հետ կապված ՍՍՌՄ Ներքին գործերի Մինիստրության վրա դրված է աքսորվողների ուղեկցորդումը, երկաթգծով տեղափոխումը, աշխատանքի տեղավորումը և հատուկ բնակավայրերում տարաբնակեցվածների հսկողությունը:

Աքսորվածների տեղափոխումը, ուղեկցորդումը, տարաբնակեցումը և աշխատանքի տեղավորումն ապահովելու նպատակով ՍՍՌՄ Մինիստրների Սովետը ՈՐՈՇՈՒՄ Է.՝

  1. ՍՍՌՄ Ներքին գործերի մինիստրությանը (ընկ. Կրուգլովին) պարտավորեցնել աքսորվող դաշնակներին տարաբնակեցնել Ալթայի երկրամասում, թուրքական քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող թուրքերին սովետական քաղաքացիություն ընդունած նախկին թուրքական քաղաքացիներին` Տոմսկի մարզում, հունահպատակներին, ներկայումս քաղաքացիություն չունեցող նախկին հունահպատակներին և սովետական քաղաքացիություն ընդունած նախկին հունահպատակներին` Ղազախական ՍՍՌ-ի Հարավ-Ղազախական և Ջամբուլի մարզեր, ապահովելով աքսորվողների ուղեկցորդումը, տեղափոխումը երկաթուղով և ջրային ուղիներով, հսկողությունը նրանց

վրա բնակության վայրերում բացառելով փախուստների հնարավորությունը, ինչպես նաև նրանց աշխատանքի տեղավորումը:

  1. Պարտավորեցնել հաղորդակցության ուղիների Մինիստրությանը (ընկ. Բեշչևին) ՍՍՌՄ Ներքին գործերի Մինիստրության հայտով տրամադրել անհրաժեշտ քանակությամբ երկաթուղային վագոններ` հարմարեցված մարդկային փոխադրումների համար, և ապահովել աքսորվածների էշելոնների ուղարկումը մինչև նշանակման վայրեր ռազմականների իրավունքով: Էշելոններն ուղարկել Ալթայի երկրամասի, Տոմսկի, Ջամբուլի և Հարավ -Ղազախստանյան մարզերի ՆԳՄՎ-ների տրամադրության տակ, կայարաններում նրանց դատարկումը կատարելով ՆԳՄՎ պլաններին համապատասխան, համաձայնեցված երկաթգծերի վարչությունների ղեկավարության հետ:
  2. Պարտավորեցնել ՍՍՌՄ ֆինանսների Մինիստրությանը (ընկ. Զվերևին) հատկացնել.

ա) ՍՍՌՄ Ներքին գործերի մինիստրությանը լրացուցիչ միջոցներ 1949 թվականին միութենական բյուջեի հաշվին հատուկ պարետատների պահպանման համար, ինչպես նաև միջոցներ աքսորվողների երկաթուղային և ջրային փոխադրումների, տեղափխման ընթացքում սննդի, բուժսպասարկման ծախսերի վճարման համար մեկ մարդուն օրական 5ռուբլի 50 կոպեկ հաշվարկով:

բ) Ալթայի երկգործկոմի, Հարավ- Ղազախստանյան, Ջամբուլի և Տոմսկի մարզգործկոմների հայտերով անհրաժեշտ միջոցներ աքսորվածներին բեռնաթափման երկաթգծի կայարաններից և նավակայաններից մինչև տարաբնակեցման վայրեր տեղափոխելու ծախսերի համար, ինչպես նաև նոր տների կառուցման և անասունների ձեռք բերման համար դրամական փոխատվություններ:

  1. Պարտավորեցնել ՍՍՌՄ Պետմատին (ընկ. Կագանովիչին) տրամադրել, իսկ նավթային արդյունաբերության Մինիստրությանը (ընկ. Բայբակովին) Ալթայի երկգործկոմի, Հարավ- Ղազախստանյան, Ջամբուլի և Տոմսկի մարզգործկոմների հայտերով մատակարարել անհրաժեշտ քանակության ավտոբենզին, տեղափոխելու համար աքսորվածներին բեռնաթափման երկաթուղային կայարաններից և նավակայաններից մինչև նրանց տարաբնակեցման վայրերը :
  2. Պարտավորեցնել գետային նավատորմի Մինիստրությանը (ընկ. Շաշկովին) ՍՍՌՄ ներքին գործերի Մինիստրության հայտով տրամադրել անհրաժեշտ քանակության նավարկության միջոցներ, հարմարեցված մարդկանց տեղափոխելու համար, ապահովել աքսորվողների էշելոնների տեղաշարժը մինչև նշանակման վայրեր ռազմականի իրավունքով:
  3. Երկաթգծով և ջրային ճանապարհով աքսորվողների տեղափոխման հաշվարկները կատարել կալանավորների տեղափոխման համար սահմանված տարիֆով:
  4. Պարտավորեցնել ՍՍՌՄ առևտրի Մինիստրությանը (ընկ. Ժավորոնկովին) կազմակերպել երկաթգծային բուֆետների միջոցովտաք սննդի հանձնում աքսորվողների անցնող էշելոններին, համապատասխան էշելոնների շարժման չվացուցակին, էշելոնի պետի հետ կանխիկ վճարով:
  5. Պարտավորեցնել ՍՍՌՄ առողջապահության Մինիստրությանը(ընկ. Սմիռնովին) ՍՍՌՄ Ներքին գործերի Մինիստրության հայտերով աքսորվողների յուրաքանչյուր էշելոնին հատկացնել մեկական բժիշկ և երկուական բուժքույր, անհրաժեշտ քանակության դեղերով և վիրակապության միջոցներով ընթացուղիում աքսորվողներին բժշկական օգնություն ցույց տալու համար:
  6. Պարտավորեցնել Ալթայի երկգործկոմին, Հարավ- Ղազախստանյան, Ջամբուլի և Տոմսկի մարզգործկոմներին.

ա) ապահովել աքսորականների տեղափոխումը բեռնաթափման երկաթուղային կայարաններից և նավակայաններից մինչև նրանց տարաբնակեցման վայրեր` հիմնարկություններին, ձեռնարկություններին, սովխոզներին և կոլխոզներին պատկանող, անհրաժեշտ քանակության ավտոմոբիլային և սայլային տրանսպորտ մոբլիզացնելու միջոցով, այդ տրանսպորտի համար վճարելով տեղական տարիֆներով, սույն Որոշման 3 և 4 կետերին համապատասխան հատկացվող գումարների և ավտոբենզինի հաշվին;

բ) օժանդակություն ցույց տալ ՍՍՌՄ Ներքին գործերի Մինիստրությանը աքսորվողների տարաբնակեցման և տնտեսա-կենցաղային կարգավորման գործում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կազմակերպել հաշմանդամների և տարեցների տներ` եկող

աքսորականների թվում եղած միայնակ հաշմանդամների և տարեցներին տեղավորելու համար:

ՍՍՌ Միության Մինիստրների Սովետի Նախագահ

Ի. Ստալին

ՍՍՌ Միության Մինիստրների Սովետի գործերի կառավարիչ

Մ. Պոմաշնև

Աղբյուրը՝ տե՛ս այստեղ