28.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ուսումնական ճամփորդության նախապատրաստում

                                                                                                                                        Ֆրանսիայի առաջին խորհրդային պարտիզանական գունդ

Ֆրանսիայի առաջին պարտիզանական գունդը ստեղծվել է 1944 թվականի օգոստոսի 22-ին: Գունդը սկզբում բաղկացած էր  հայկական ծագում ունեցող ֆրանսիացիներից, հետո այդ գնդում ընդգրկվողների քանակը սկսեց շատանալ ի հաշիվ տարբեր ազգության ռազմագերիների: 1944 թվականին այդտեղ զանգվածաբար եկան հայեր և ադրբեջանցիներ: Խորհրդային միության կողմից նրանք ստանում էին զենքեր, թղթեր և զինվորական համազգեստ:

Գնդում կային 2200 զինվոր՝ 37 ազգությամբ, այդ խմբում կային նաև գերմանացիներ, որոնք փախել էին Վերմախտից: Գունդը կազմված էր երկու ջոկատից, որոնց հրամանատարներից էր կապիտան Պետրոսյանը և ավագ լեյտենանտ հրամանատար Բարանովին: Պրովանսում կանգ առնելուց հետո , պարտիզանները ակտիվացրեցին մարտական գործողությունները: Ընդդեմ խորհրդային պարտիզանական գնդի գործում էր ,,հակապարտիզան,, ստորաբաժանումը: 1944 թվականի օգոստոսի 22-ից մինչ օգոստոսի 30-ը առաջին պարտիզանական գունդը կռվում էր Վերմախտի 18-րդ գնդի հետ:

1944 թվականի օգոստոսի 4-ից մինչև օգոստոսի 29-ը խորհրդային գունդը դիմադրում էր  Լյա Կալմետի մոտակայքում: Լյա Կալմետում պայքարած զինվորների գերեզմանների մոտ  ամեն տարի անց են կացվում  հանդիսավոր արարողություններ։ Գունդը մասնակցել է Լիոնի և Թուլուզի ազատագրմանը։  Մինչև գնդին միանալը որոշ ջոկատներ մասնակցել են Մարսելի ազատագրմանը։

Հարավային Ֆրանսիան ազատագրելուց հետո գունդը տեղակայվեց Թուլուզի մոտակայքում, որտեղ խորհրդային ռազմական առաքելության որոշմամբ և համագործակցելով տեղական իշխանությունների հետ միավորվելով զբաղված էին գերմանացի ռազմավերիների ճամբարների վերահսկողությամբ և ,,անտառային եղբայրներ,, ճոկատների որոնմամբ և վնասազերցմամբ, որոնք թաքնվում էր ԽՍՀՄ հանցնելուց։ Զբաղվում էին նաև խորհրային քաղաքացիների ներգախթով, կամուրջների երկաթուղային կայարանների և օդանավակայանների պահպանությամբ։

Գունդը ազատագրեց յոթ շրջաններ։Ֆրանսիային մատուցած ծառայությունների համար, գեներալ Շառլ դը Գոլի հրամանով զինվորներին տրվեցին արծաթե աստղեր:

Մոտ 600 զինվորներ և սպաներ ստացան  պարգևներ: Մոտ 300 զինվորներ ունեին 2 և ավելի զինվորական պարգևներ:

Գնդի հրամանատար, մայոր Ղազարյանին, հանձնվեց ֆրանսիայի հինգ մարտական պարգևներ:

Աղբյուր՝http://severr.livejournal.com/221934.html