23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Սովորում ենք թուրքերեն

Հայերեն բառաշերտում կիրառվող և նախկինում թուրքերի հետ փոխշփան արդյունքում,հայերենի լեզվամտածողություն անցած բառերի ու արտահայտությունների ուսումնասիրություններ:

Իսան-ասում էր մայրիկիս տատիկը

Օգտագործվում է՝ մարդ, անհատ, լիարժեք անձնավորություն իմաստներով:

Ծագումը-ծագել է թուրքերեն insan (ինսան) բառից որը թարգմանաբար նշանակում է մարդ, անձնավորություն

Դորդ ու բեշ-ասում է մորական պապիկս

Օգտագործվում է՝ լավ, կատարյալ, բավական իմաստներով, նաև՝ նարդի խաղի հասկացություն:

Ծագումը- ծագել է թուրքերեն dört (դորթ) և beş (բեշ) բառերից, որոնք թարգմանաբար նշանակում են չորս ու հինգ:Բառը մտել է գործածության մեջ նարդի խաղից քանի որ դորթ և բեշը լավ հասկացողություն են նարդու մեջ դա օգտագործում են լավ, ավարտուն, բավական իմաստներով:

Բաբուջ-ասում է հորական տատիկս

Օգտագործվում է՝ կոշիկ, ոտնաման, հողաթափ, պայտ իմաստներով:

Ծագումը- բառը կրելով հնչյունափոխություն դարձել է բաբուջ ,  սակայն հայերեն եկել է թուրքերեն pabuç (փաբուչ) ու pabucu (փաբուջու) pabuc (փաբուջ) բառերից,որոնք երեքն էլ ունեն պայտ, կոշիկ  իմաստները:

 

Բախչա-ասում է հորական տատիկս

Օգտագործվում է՝ այգի, բանջարանոց, բակ իմաստներով:

Ծագումը-Բախչա բառը հայերեն մտել է թուրքերեն bahçe (բահչե) բառից՝ նշանակում է այգի,բակ:

Օդա-ասում էր մորական տատիկս

Օգտագործվում է՝ սենյակ, սրահ, հյուրասենյակ, անկյուն իմաստներով:

Ծագումը-Օդա բառը դա թուրքերեն նույնահնչյուն օda (օդա) բառից է թարգմանությունը ՝ սենյակ:

Ուսումնասիրությունը` Արեգ Սերոբյանի