23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ծրագրային փաթեթներ android-ների համար

Android օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումների համար առաջարկվող ծրագրային փաթեթներ.

  • WPS Office – լավագույն օֆիսային փաթեթը Google Play-ում։ Թույլ է տալիս ստեղծել և խմբագրել օֆիսային փաստաթղթեր։ Լիովինհամատեղելի  է Microsoft® Office (Word, Excel եւPowerPoint), GoogleDocs և Dropbox-ի հետ։
  • Microsoft Outlook – Մեր մեյլային համակարգին (mail.office365.com) ամենհարմարեցված փոստային ընթերցիչ, մշակված microsoft ընկերության կողմից:
  • Office365 admin – Նախատեսված է միայն այն օգտատերերի համար, ովքեր ունեն ադմինի իրավունքներ office365 համակարգում: Թույլ է տալիս անմիջապես հեռախոսից կամ պլանշետից հեշտությամբ իրականացնել այդ գործառույթները (փոստերի և խմբերի ստեղծում, գաղտնաբառերի փոփոխում և այլն):
  • Multiling Keyboard – ստեղնաշար, հայատառ տպելու հնարավորությամբ։
  • Google Keyboard – ևս մեկ բազմալեզու ստեղնաշար։ Հայերենի համար պետք չէ հավելյալ ընդլայնում ներբեռնել։ Ծրագրի կարգավորումներում կան բազմաթիվ լեզուներ ավելացնելու հնարավորութուն, այդ թվում և հայերեն։ Ունի Gesture Typing (մի հպումով և սահեցնելով մուտքագրում), Voice Typing (Մուտքագրում ձայնով), ավտոմատ խմբագրման հնարավորություն։ Այն նաև սովորող ստեղնաշար է, այսինքն կարիք չկա բառարանում բառեր ավելացնելու։ Եվս մի հնարավորություն, ձեր ստեղնաշարը կարող եք սինխրոնիզացնել Ձեր բոլոր անդրոիդով սարքավորումների վրա։
  • Google Chrome – ինտերներտ զննարկիչ, նախատեսված android համակարգերի համար:
  • Google Drive – Google Drive-ի հետ ավելի հարմարավետ աշխատելու համար նախատեսված android aplication
  • PicsArt Photo Studio – Ամենամյա դիջիթեքներում միշտ կարող եք հանդիպել նրանց ուրախ տաղավարին։ Սակայն սա չէ կարևոր, այլ այն, որ ծրագիրը և՛ բազմաթիվ գործիքներով և էֆեկտներով ֆոտոմշակման, և՛ բազմաթիվ վրձիններով ու կարգավորումներով, տառատեսակներով և պատրաստի գծապատկերներով նկարելու միջավայր է։
  • Puffin Browser – Քանի որ գուգլը պաշտոնապես դադարեցրել է ֆլեշի հետ աշխատանքը շատ օգտատերեր խնդիրներ են ունենում կայքերում զետեղված ֆլեշ բաղադրիչների հետ։ Այս խնդիրը շրջանցելու լավագույն տարբերակներից մեկը այս զննարկիչն է, որն ունի սեփական ֆլեշ նվագարկելու բաղադրիչը։
  • ES File Explorer – լավագույն ֆայլային մենեջերը անդրոիդի համար։ Ունի տարբեր ամպային համակարգերի հետ աշխատելու հնարավորություն (google disk, yandex disk, one drive և այլն)։ FTP, SFTP արձանագրություններով սերվերների հետ աշխատելու հնարավորություն։ Ֆայլերի հետ կատարում է բոլոր ստանդարտ գործողությունները և ավելին։ Ունի ներկառուցված արխիվային ծրագիր (RAR, ZIP և այլ արխիվների հետ աշխատելու համար) և ինտերնետ զննարկիչ։  Կարողանում է ֆայլերը կրիպտացնել և դեկրիպտացնել։ Ունի նաև ծրագրերի հետ աշխատելու բազմաթիվ ֆունկցիաներ։
  • Gmail – փոստային համակարգ
  • YouTube – Android համակարգերի համար նախատեսված հարմար զննարկիչ, որով հեշտությամբ հնարավոր է օգտվել YouTube-ից:
  • IP Tools – ցանցային հասանելիությունն ու կարգավորումները ստուգելու հարմարավետ և բազմաֆունկցիոնալ գործիք: Լավ կլինի ունենալ, գոնե այն դեպքերի համար, երբ մասնագետին հարկ կլինի ստուգել Ձեր ցանցային կարգավորումները։ Անվճար  տարբերակը համարյա չի զիջում վճարովի տարբերակին, նույնիսկ գովազդներն համարյա բացակայում։
  • Fraction Calculator – այս հաշվիչը հաշվում է կոտորակներով մուտքագրված մաթեմատիկական արտահայտությունները բոլոր քայլերը դուրս բերելով էկրանին։ Հարմար է կոտորակներով մաթեմատիկական գործողություններ սովորելիս։ Անվճար տարբերակում առկա է գովազդ։
  • Graphing Calculator – ինձ հանդիպած ամբողջական բանաձևեր հաշվող, գրաֆիկներ պատկերող և աղյուսակներ կազմող հաշվիչ։ Ունի հայերեն լեզվի հնարավորություն։ Բավական պարզ է օգագործման համար։ Ունի հաստատունների շտեմարան և ստանդարտ բանաձևեր պահելու շտեմարան։ Անվճար տարբերակում առկա է գովազդ։