23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հյուրընկալ Քաղսին․․․

«Բարձունքի հաղթահարում» և «Գետը համայնքում»  նախագծերի շրջանակում մենք այսօր այցելեցինք Քաղսի, որը գտնվում է Կոտայքի մարզում։ Առաջին վայրը, ուր մենք եղանք, Քաղսիի միջնակարգ դպրոցն էր։ Դպրոցում մեզ շատ ջերմ ընդունեցին դպրոցի տնօրենը, ֆիզկուլտուրայի ուսուցչուհին և մի խումբ տասներկուերորդցիներ։ Օրը  դպրոցում մեկնարկեց առավոտյան ընդհանուր պարապմունքով և կարճ ժամանակ անց սեբաստացիական ոգին թևածեց ողջ դպրոցով, քանզի ամենուր հնչեցին գեղեցիկ պարերգեր, պարեցինք ազգային պարեր և կազմակերպեցինք միասնական ընթերցանություն։ Ընդհանուր պարապմունքից հետո   շրջեցինք ողջ դպրոցում, ծանոթացանք սովորողների և դասավանդողների հետ:Մոտեցավ  ճաշի ժամը։ Միասնական ճաշից հետո մի խումբ մարզիկ սովորողների ուղեկցությամբ այցելեցինք Քաղսիի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Եկեղեցին ևս շատ տպավորիչ էր, որը 19-րդ դարի կառույց է։ Իդեպ ասեմ, որ եկեղեցի այցելելուց հետո մենք եղանք նաև «Աղիկի աղբյուր» կոչվող վայրում, որպեսզի ուսումնասիրենք այն տարածքը, որը պետք է հաղթահարենք վաղը:Վաղը մեզ կրկին սպասվում է հագեցած և բովանդակալից  օր: Մենք պետք է հաղթահարենք Թրասարի բարձունքը և իրականացնենք «Գետը համայնքում» նախագիծը: Դե ինչ, մեր ճամփորդության առաջին օրվա մասին՝ այսքանը։ Հետևե՛ք մեր գրառումներին։

 Ճամփորդության մասին պատմում են Միջին դպրոցի սովորողներ  Անահիտ Չրաղյանը և Ռոզա Խաչատրյանը:

[SLGF id=15345]