23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Եվ լայն օրում թե ընկերներ, թե բարեկամ ճանաչի՛ր, իսկ նեղ օրում ընկերների ո՛չ որոնիր, ո՛չ կանչիր

Լայն օրերում քեզ հետ շփվում են բոլորը, բայց երբ նեղն ես լինում, մնում են կողքիդ միայն նրանք, ովքեր իսկապես քո ընկերներն են եղել: Չեմ հասկանում՝ ինչպես կարելի է ապրել մարդկանց հաշվին: Շփվել, սիրել, ընկեր անվանել միայն շահի համար: Պիտի նախ ինքդ քեզ հարգես, եթե չունես քո հանդեպ հարգանք, ուրեմն հանգիստ կարող ես ուրիշի  հաշվին ապրել, ստել նրան՝ ասելով, թե ընկերն ես, բայց, երբ նա նեղ պահերին քեզ կանչի, հեռանաս՝ կոտրելով ու վիրավորելով այդ մարդուն: Դառնալով նրա համար երկնքի աստղ: Նա կձգտի հասնել և գրկել քեզ, որ աչքերդ բացվեն, ու ետ վերադառնաս, բայց միևնույն է, վատ ընկերը միշտ էլ կմնա վատ ընկեր:

Հեղինակ՝ Մանե Հակոբջանյան