22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Իմ ամառային բացահայտումները…

Այս տարի ինձ համար ամենամեծ բացահայտումը Արցախն էր, նրա բնությունը, տեսարժան վայրերը: Ամենաշատն ինձ գերեցին Տիգրանակերտն ու Հունոտի կիրճը: Տիգրանակերտի աղբյուրների զուլալ ջուրը ամենահամեղ ջուրն էր, որը ես երբևէ խմել եմ: Այն սառն էր, բնական…       Տիգրանակերտի թանգարանում իմացա, որ այն ժամանակ  մարդկանց թաղել են մեծ կարասների մեջ, մտածելով, որ մարդիկ վերածնվում են… Իսկ Հունոտի կիրճն ուղղակի  հրաշք էր: Էնպիսի բնություն ուներ… կարծես ջրվեժ լիներ այդ վայրը, որի մեջ մի թունել, որը տանում էր…

Արցախում իմացա նաև մի շատ հետաքրքիր փաստ: Ձեր կարծիքով Ղարաբաղ ինչ է նշանակում: Մեր հյուրատան տերը մեզ ասաց, որ ունի իր սեփական կարծիքը այդ բառի վերլուծության մասին: << Մեր այգիներում, անտառներում շատ կան վայրի խաղողներ, իսկ Արցախի լեզվով դա կթարգմանվի ղորա: Դա նշանակում է այգի: Այդ երկու բառերը միացնելով ստացվում է Ղորաբաղ, իսկ ժամանակի ընթացքում այդ անվանումը կարող էր ձևափոխվել և դառնալ Ղարաբաղ>>: Ահա էսպիսի հետաքրքիր վերլուծություն:

Մեծ հաճույքով և սիրով էլի կայցելեմ  Ղորաբաղ և ևս մեկ անգամ կշրջեմ Արցախի գույնզգույն, սիրուն վայրերով: