22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Երեք օր Սևանում» ֆոտոպատմություն

Երբ հեռվում նկատելի դարձավ Սևանա լիճը, սովորողներն սկսեցին պատմել տարբեր ավանդազրույցներ։ (Մերոնք տեղեկացված են․ սովորել են ու սովորեցնում են):
Պատմեցին, որ լճի  տեղում գյուղ է եղել՝ շրջապատված բլուրներով և լայնարձակ դաշտերով: Գյուղի բնակիչները օգտվել են մոտ գտնվող բլրից սկիզբ առնող աղբյուրից, որից ջուր վերցնելու համար գյուղացիները հանում էին ակունքը փակող մեծ քարը: Մի երեկո գյուղի նորահարսներից մեկը ջրի է գնում, մի կողմ է դնում քարն ու կուժը լցնում։ Հետո գալիս է տուն՝ մոռանալով փակել ակունքը: Ջուրը դուրս է գալիս աղբյուրից ու ծածկում շուրջբոլորը: Այն հասնում է գյուղ՝ տներին։  Բնակիչները շտապով փախչում են՝ անիծելով անուշադրին. «Քար դառնա նա, ով բաց է թողել ակունքը»:
Ասում են՝ մոռացկոտ հարսը քարանում է, իսկ ջուրն անընդհատ բարձրանալով՝ վերածվում է  լճի, որն իր Սևան անվանումն, ըստ ավանդության, ստացել է Վանի գաղթականներից, ովքեր չդիմանալով տարածքի ցրտին՝ այն անվանել են սև Վան՝ Սևան։

[SLGF id=14433]