23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Իմ դպրոցական տրանսպորտը

 

Ինչպես բոլորը ես նույնպես ունեմ իմ դպրոցական տրանսպորտը, որից օգտվում եմ արդեն գրեթե 13 տարի: Իմ տրանսպորտի համարն է 16 որի վարորդն է ՝ Վլադիմիր Սողոմոնյանը: Նա այնքա՜ն- այնքա՜ն հոգատար և բարի մարդ է, որ բոլորը վստահում են նրան: Ես շատ ուրախ եմ, որ նման մարդու ճանաչում եմ:

Դպրոց գնալիս, աշխատում ենք չուշանալ իրական ժամից՝ ես պահանջվող վայրում լինում եմ բոլոր աշխատանքային օրերին 8:05 րոպեից: Մենք բոլորս էլ մեր երթուղայինում շատ պարտաճանաչ ենք: Մեր վարորդը շատ է բարկանում ուշանալու համար ցանկացած մարդու վրա: Իհարկե նրան է կարելի է հասկանալ, չէ ո՞ր երեխաներ է տեղափոխում ՝ պատասխանատվությունն է շատ:

Բացի մեր վարորդից, երթևեկում է նաև մեր տրանսպորտի ` 16 համարի ՝ կազմակերպիչ Անահիտ Գևորգյանը: Նա նույնպես չի սիրում, որ մենք ուշանում ենք: Մեզ մոտ հաճախ լինում է, որ վերադարձին երեխաները քիչ են լինում ՝ պատճառը այն է, որ երեխաների որոշակի մաս օգտվում են միակողմանի տրանսպորտից: Բայց շատ կուզենայի, որ մեր տրանսպորտի մեջ լինեին այնքան թվով երեխաներ, որքան նստատեղեր կան, քանի որ ՝ մանավանդ ձմռանը վերարկուներով դժվար է լինու նստելը:

Մեր վարորդը վերադարձին մեզ ողջ և առողջ ուղեկցում է տուն: Անչափ շնորհակալ եմ մեր վարորդին և կազմակերպչին, մեր նկատմամբ հոգատար լինելու համար:

Ահա իմ պատմությունը իմ դպրոցական տրանսպորտի մասին:

Նյութը` Ռոզա Խաչատրյանի բլոգում