«Ծերունին և ծովը» մի պատմություն է, որտեղ նկարագրվում է ծերունի ձկնորսի և մարլին ձկան պայքարը։ Վեպը սկսվում է նրանով, որ հեղինակը խոսում է ձկնորսի մասին, ով արդեն 84 օր ծովում է և ոչ մի ձուկ դեռ չի որսացել։ Սանտիագոն համարվում է դժբախտության ամենավատ տեսակը (սալաո)։ Իրականում նա այնքան դժբախտ է, որ իր աշակերտի ծնողները արգելել են տղային ձկնորսության գնալ ծերունու հետ և ուղարկել են նրան ավելի հաջողակ ձկնորսի հետ։ Սակայն տղան, նվիրված մնալով ծերունուն, ամեն գիշեր այցելում է նրա հյուղակը, նրան սնունդ տանում և ծերունու հետ քննարկում ամերիկյան բեյսբոլը և նրա սիրելի մարզիկ Ջո Դիմաջիոյին։ Սանտիագոն Մանոլինին ասում է, որ հաջորդ օրը պատրաստվում է ուղևորվել հեռավոր ծով, Կուբայի հյուսիս, Ֆլորիդայի նեղուցները, ձկնորսության, վստահ լինելով, որ իր վատ բախտի վերջը եկել է։ Այսպիսով, 85-րդ օրը Սանտիագոն միայնակ ուղևորվում է իր մակույկով։ Ջուրը գցելով իր կարթը նա վստահ է, որ մինչև առաջին կեսօր մարլինը խայծը կուլ կտա։ Չկարողանալով կարթը ձգել, ծերունին հասկանում է, որ փոխարենը ձուկն է իր կողմը քաշում կարթը։ Երկու օր երկու գիշեր ծերունին իր մարմնով պահում է կարթի լարվածությունը։ Չնայած որ վնասվում է պայքարի արդյունքում, սակայն Սանտիագոն կարեկցանքով է մոտենում իր ախոյանին՝ հաճախ նրան համարելով իր եղբայրը։ Նա կարծում է, որ ոչ ոք արժանի չի ուտելու մարլինին՝ նրա արժանապատվության պատճառով։ Չարչարանքների երրորդ օրը, ձուկը, ցույց տալով իր հոգնածությունը, սկսում է պտտվել մակույկի շուրջը։ Սանտիագոն, արդեն ամբողջովին հոգնատանջ և զառանցանքի մեջ, ուժերը հավաքելով իր կողմ է քաշում կարթը և մարլինին հարվածում է հարպունին՝ վերջակետ դնելով երկարատև պայքարին։ Սանտիագոն, մարլինին ձգելով մակույկի մի կողմը, ուղևորվում է տուն՝ մտածելով այն բարձր գնի մասին, որով կարող է վաճառել ձուկը շուկայում և թե քանի մարդ կարող է սնվել այս ձկով։ Մինչդեռ ծերունին մակույկով փորձում է հասնել ափին, շնաձկներին գրավում է արյունը մարլինից հոսող։ Առաջին շնաձկանը Սանտիագոն սպանում է իր հարպունով։ Նա նոր հարպուն է պատրաստում մյուս շնաձկներին սպանելու համար. ամբողջությամբ սպանում է 5 շնաձուկ և շատերին հեռու է քշում։ Սակայն շնաձկները շարունակում են մոտենալ մակույկին և մինչև կեսգիշեր նրանք արդեն կուլ են տալիս մարլինի ամբողջական մարմինը՝ թողնելով միայն կմախքը։ Ի վերջո հասնելով ափին, Սանտիագոն մինչև իր հյուղակը հասնելը պայքարում է ՝ ծանր կայմը կրելով իր ուսերին։ Արդեն տանը նա ընկնելով իր անկողնու վրա՝ խորը քուն է մտնում։ Հաջորդ օրը ձկնորսների մի խումբ է հավաքվում մակույկի շուրջը, որտեղ դեռ գտնվում էր ձկան կմախքը։ Ձկնորսներից մեկը ձուկը չափում է, որը պոչից մինչև քիթը կազմում էր 5,5 մետր։ Մակույկին մոտ գտնվող սրճարանում գտնվող զբոսաշրջիկները կարծում են, որ դա շնաձուկ է։ Մանոլինը, անհանգստանալով ծերունու համար, նրան գտնում է անկողնում խորը քնած։ Տղան ծերունու համար բերում է թերթեր և սուրճ։ Երբ վերջինս արթնանում է, տղան խոստանում է, որ միասին պիտի ձկնորսության գնան։ Քնի ժամանակ Սանտիագոն երազում է իր երիտասարդության և աֆրիկական ափերին գտնվող առյուծների մասին։
Մարիա Սուքոյան, 8-4 դասարան
Հետաքրքիր է․․․
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия
“The 7 Best Different Roulette Games Strategies 2024 Professional Guid