Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում բակային ճամբարի 1-ին օրն էր: Օրն անցավ՝ ըստ սահմանված ծրագրի, որը շատ հետաքրքիր ու բովանդակային էր: Օրը սկսեցինք մարմնամարզությամբ, խաղացինք վոլեյբոլ: Մարզվելուց հետո այցելեցինք դպրոց-պարտեզի լողավազան՝ լողալու, ապա նախաճաշեցինք: Նախաճաշից հետո վերադարձանք մայր դպրոց և գնացինք ընթերցասրահ: Գրադարանում խաղացինք ինտելեկտուալ խաղ՝ «Այլ կերպ»: Խաղից հետո այցելեցինք Նոր դպրոց, որտեղ ճաշեցինք և վերադարձանք Միջին դպրոց: Հետո բոլորս միասին դիտեցինք հետաքրքիր և ուսուցողական ֆիլմ, որը մեզ սովորեցրեց, որ միայն մարդու արտաքինին նայելով՝ երբեմն սխալ կարծիք ենք կազմում նրա մասին: Ֆիլմի դիտումից հետո ունկնդրեցինք Արամ Խաչատրյանի և Առնո Բաբաջանյանի գեղեցիկ ստեղծագործություններից:
Այսպես ավարտվեց մեր ճամբարային 1-ին օրը: Բոլորս գոհ ենք և ուրախ: Ստացանք շատ դրական տպավորություններ: Անհամբեր սպասում ենք վաղվա օրվան…))))։
Պատումը՝ Դանիլլա Քոչարյանի բլոգում։
Հետաքրքիր է․․․
VOX casino — twoja brama do wyjątkowej frajdy
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия