22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Միջին դպրոցի մուտքի ճամբար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում օգոստոսի 21-25- ը  մեկնարկում է ճամբարային 11- րդ փուլը՝ Միջին դպրոցի մուտքի ճամբարը։

Ճամբարը նպատակ ունի նոր ընդունվող սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին, ուսուցման համար անհրաժեշտ հմտություններին, անհատական գործիքներին։

Ճամբարը կազմակերպվում է  կրթահամալիրի Միջին դպրոց սովորելու դիմած սովորողների համար:

Ճամբարը պարտադիր է բոլոր այն  պատանիների համար, ովքեր ուզում են սովորել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում:

Ճամբարականների անհրաժեշտ մեդիահմտությունների ուսուցումը և ներառումը կազմակերպվելու է սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում։ Պատասխանատուներ՝ Անուշ Թադևոսյան, Մարինե Ասատրյան։

Մեր հասցեն՝ Ք. Երևան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց, Ա. Բաբաջանյան 25, հեռախոս` 73.23.30, ճամբարային փուլի պատասխանատուներն են Ջուլի Սիմոնյանը, Լիլիթ Մադոյանը:

Ճամբարի գործունեությունն ընդգրկում է.

  • առավոտյան ընդհանուր պարապմունքի միջոցով պարերգի ուսուցում.
  • շրջակա միջավայրի խնամք, պարտիզա-պուրակային ամենօրյա գործունեություն.
  • ծանոթացում կրթահամալիրին, հեղինակային կրթական ծրագրին.
  • ընտրած աշխատանքի համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերի, բլոգավարության կիրառություններ.
  • դասընթացի, նրա որևէ մասի ծրագրի կազմում.
  • կրթահամալիրում 2017-2018-ի համար առաջարկվող ուսումնական նախագծերի ցանկից մի նախագծի մշակում սահմանված պահանջներով։

21.08

10.00       հանդիպում, ծանոթություն, սովորողի անձնական թերթիկի լրացում

10.20        բլոգավարության դասընթաց, էլեկտրոնային հասցե. Նվարդ Սարգսյան

11.30          մարզական պարապմունք՝ սովորողի ընտրությամբ

12.20          թուրքերենը՝ որպես ընտրությամբ երրորդ օտար լեզու. Էլեն Քոքչյան

13.00         օրվա ամփոփում

22.08

10.00       բլոգավարության դասընթաց, էլեկտրոնային հասցե. Նվարդ Սարգսյան

11.00       շրջակա միջավայրի խնամք

12.00      տեխնոլոգիա

12.30     օրվա ամփոփում

23.08

10.00      նախագծեր, ամսագրեր,ռադիոներ, ստուգատեսներ,այլ

11.00       պարուսուցում

11.30        շրջակա միջավայրի խնամք

12.00       օրվա ամփոփում

24.08-25.08

Ճամբարը շարունակվում է Սևանի «Ժայռում»

30.08

Արշավ Արագածի հարավային գագաթ

Օգոստոսի 30-ին ճամբարի մասնակիցներն արշավում են Արագածի հարավային գագաթը:Ճամբարային արտագնա օրակարգի քաղաքային փուլի պարտադիր բաղադրիչներ
Քնապարկ
Ուսապարկ
անձնական հիգիենային պարագներ
անհատական սպասք
արևապաշտպան գլխարկ
տաք մարզահագուստ
անջրանցիկ բաճկոն
լողազգեստ
մարզական` քայլքի համար հարմար կոշիկներ: