25.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Իզմիրի տիեզերագիտական ճամբարը

Օր 1

Ահա և առաջին օրը տիեզերագիտական ճամբարում: Այդ օրը  ծանոթացանք ճամբարի տարածքին և կանոններին: Այստեղ ծանոթացանք մեր նոր ընկերների հետ և միասին տարբեր խաղեր խաղացինք: Տիեզերագիտական ճամբարը շատ հետաքրքիր գաղտնիքներ բացեց մեզ համար և ցույց տվեց տիեզերքի իրական պատկերը: Ամեն օր մենք բացահայտում էինք նորանոր գաղտնիքներ:

received_10155585155959711

Օր 2

received_10155584412559711-1Գաղտնիքների բացահայտումը սկսվեց երկրորդ օրվանից: Մենք բարձրացանք միկրոգրավիտացիոն պատի վրա: Դրանից հետո քննարկում էինք, թե ինչ կարևոր կառույցներ պետք կլինեն Մարս մոլորակը բնակեցնելուց հետո: Մեր՝ «Երկիր» թիմը որոշեց այսպես՝ Մարս մոլորակը պետք է ունենա գիտության կենտրոն, կառավարության շենք, հյուրանոց, ոստիկանության վարչություն և ֆերմերային պլանտացիա: Որոշելուց հետո, համակարգչային եռաջափ ծրագրերով սկսեցինք պատկերել մեր որոշած կառույցները: Հետո մեզ ցույց տվեցին ներկայացում այն մասին, թե մարդիկ ինչ սարքեր և հրթիռներ էին ստեղծել  ժամանակի ընթացքում:

received_10155584590329711

Օր 3

image-0-02-04-90add83c334a38099ce261e31214405150ea7274870fa8d041c9c8305b17c36d-VՄեր խմբին հանձնարարված էր պատրաստվել տիեզերանավի փորձնական գործողություններին: Խմբի յուրաքանչյուր անդամի դերը շատ կարևոր էր այդ գործողությունների մեջ: Մեր գործողությունների նպատակը հետևյալն էր՝ սկսել տիեզերանավի թռիչքը, հետևել փորձերի արդյունքներին տիեզերքում և վայրէջք կատարել: Այս գործողությունների մեջ կարևոր էր հետևել ժամանակին, կարդալ և հրամանները կատարել  ճիշտ հերթականությամբ: Փորձնական գործողությունները վերջացնելուց հետո  գնացինք, այսպես կոչված, «Մարս մոլորակի» սենյակ: Այնտեղ մենք հետազոտեցինք Մարս մոլորակը և բացահայտեցինք մոլորակի՝ մինչ այսօր հայտնաբերած բոլոր գաղտնիքները:

20170721_110514

 

Օր 4

Այս օրը շատ կարևոր օր էր մեր խմբի համար, որովհետև երրորդ օրվա փորձնական փուլը պետք է դառնար գործնական: Մենք աշխատեցինք ինչպես մեծ թիմ՝ հետևելով ժամանակին և, մյուս անդամների համար, կարդալով հրամանները : Հաջող ավարտեցինք գործողությունները և արդյունքում տիեզերանավը վայրէջք կատարեց: Հետո  գնացինք հրթիռների պատրաստման սենյակ և սկսեցինք պատրաստել մեր հրթիռները:Այդ օրը  ցույց տվեցինք մեր Մարս մոլորակի կառույցները, որոնք պատրաստել էինք երկրորդ օրը: Օրվա վերջում  ներկայացրեցինք Հայաստանը՝ ազգագրական պար «Քերծի»-ով, երգով:

Screenshot_2017-07-27-16-19-48-1

Օր 5

Այս օրն ուսումնասիրեցինք համաշխարային տիեզերական կայանը և դրա օրինակով ստեղծեցինք մեր դիզայնով կայանը: Ապա տեղեկություններ ստացանք տիեզերագնացների հագուստի մասին, իմացանք, թե ինչ սարքեր է իր մեջ ներառում հագուստը և փոքրիկ ներկայացման ժամանակ տեղեկացանք, թե ինչպիսի նոր տեսակներ կան:Ապա մենք փորձեցինք «360» սիմուլյատորը: Մենք պետք է ինքներս մեզ պտտեինք սարքի մեջ, ինչպես տիեզերագնացները տիեզեզերքում: Դրանից հետո  գնացինք մեր պատրաստած հրթիռների թռիչքի համար նախապատրաստված վայրը: Թռիչքների ընթացքում հավանականությունը հրթիռի անհետացման շատ բարձր է, բայց իմ հրթիռը գտնվել էր, այն այդքան բարձր չէր թռչել և շատ արագ գտնվեց: Երեկոյան մեզ սպասվում էր «Խորովածի երեկոն», որի ընթացքում  շատ պարեցինք և ուրախացանք:

image-0-02-04-76250d4468d31f90fe8244190684d4e6ba2277812c376fcb8747380c6944b5ec-V

Օր 6

Ահա և վերջին օրը: Մենք ստացանք մեր վկայականները: Բացի այդ , որոշ խմբեր ստացան մրցանակներ, որոնց շարքում էր նաև իմ խումբը: Մենք մրցանակ ստացանք հետևյալ անվանակարգով՝ այն է՝ ամենալավ տիեզերական գործողություններ կատարելու համար:

image-0-02-04-23d5cd9d378b8c3e10b62a92e199e2af385a8381e533394aab5aa71b3235d7d2-V

Տիգրան Աբազյան, 11-րդ դաս.

Աղբյուրը: