05.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Սպորտը ամառային ճամբարում

Ամառային շոգ օրերին, երբ դպրոցներում այլևս դադարում են վազվզել սովորողները, «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը» նախաձեռնում է ամառային ստեղծագործական ճամբար: Լինելով IMAG1929նման յուրօրինակ քաղաքային ճամբարի ջոկատավար՝ սկսում ես ուսումնասիրել տարատարիք ջոկատիդ անդամների հետաքրքրությունները. սովորողն, ազատվելով դպրոցական ամենօրյա պարապմունքներից ու պարտադիր դասապատրաստումներից, ցանկանում է վայելել հանգիստը՝ խաղալ, երգել, պարել… Մնում է միայն նրանց ուղղորդել:
Ամառային ճամբարի օրերին մեծ դեր խաղացին սեբաստացիական բրուտանոցը (սովորողները ժամերով կարող էին խաղալ կավի հետ՝ պատրաստելով ամենատարբեր իրեր), Տիգրան Հայրապետյան գրադարանը

IMAG1972[1]

(սովորողներն ազատ օգտվում էին գրական ցանկից, ընտրում իրենց հետաքրքրող գրքերն, ընթերցում, ինչպես նաև օգտվում էին գրադարանի մյուս պարագաներից՝ խաղում շախմատ, «Այլ կերպ» և այլ ուսուցանող խաղեր):
Ճամբարական առօրյայում գլխավոր դեր էր կատարում սպորտը:
Առավոյան ընդհանուր մարզական պարապմունքից հետո սովորողերն անհամբեր շտապում էին հեծանիվները վերցնելու: Աննկարագրելի էր հրճվանքը բոլոր այն նորեկների, ովքեր առաջին անգամ էին սովորում վարել այդ երկակնանին: Կրկնակի էր հիացմունքը, երբ արդեն ինքուրույն սկսում էին վարել  հեծանիվները, փոքր ու մեծ բարձրունքներ հաղթահարել:
Հաջորդիվ լողի դասերն էին. լողավազանի հաճելիորեն տաք ջուրը օգնում էր անցկացնել հեծանվային դասից հետո մկանների հոգնածությունն ու լարվածությունը, մոռացնում էր դրսի շոգն ու թարմ ուժերով օրը շարունակելու հնարավորություն տալիս: Օրվա ընթացքում օգտվում էինք բասկետբոլի սրահից՝ խաղում բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ և այլ խաղեր:
Օրվա ավարտին սովորողներին սպասում էր սեղանի թենիսը: Առաջ անցնելով վերցնում էին գնդակներն ու զույգերով շարվում սեղանների մոտ: Սովորում էին ուսուցչից, սովորեցնում էին միմյանց, ուղղում ընկերների սխալները: Վերջին օրերին նրանց առավել գրավել էր խմբային մրցույթը, խաղում էին սիրով, մրցում առանց զիջելու ու կանոնները խախտելու և ուրախանում ամեն մեկի հաղթանակի համար: