23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հերթապահի օրակարգ․ Հուլիսի 31

Իրականացվող ժամկետ՝   31. 07. 2017  ժամը` 9:00-17:00

Պատասխանատու-հերթապահ՝   Լիլիթ Մադոյան

Հերթապահության աշխատանքային օրակարգում՝

  • Հերթապահություն մուտքի մոտ
  • Ընդունելություն
  • Շրջակա միջավայրի-ծաղիկների խնամք
  • Օրվա համակարգում ենթակայքում
  • Սովորողների ստեղծագործական նախագծերի ստուգում, առցանց քննարկում։

Հուլիսի 31-ն է, օրը՝  երկուշաբթի։ Օրը սկսեցի աշխատանքային հերթապահությամբ։ Առավոտյան Լիբանանից եկած մի ընտանիք հետաքրքրվեց Միջին դպրոցի ծրագրով։ Կազմակերպիչ  Ջուլի Սիմոնյանը զրուցեց այցելուների հետ, ծանոթացրեց կրթահամալիրի միջավայրին, պատասխանեց  կրթական ծրագրերին վերաբերող հարցերին։ Որոշումն ընդունվեց․ սեբաստացիական ընտանիքը համալրվելու է նոր մարդկանցով։

Ապա խնամեցինք, ջրեցինք  մշտական խնամքի ու հոգատար վերաբերմունքի ներքո գտնվող ջերմոցն ու կանաչող անկյունները։ Բարեկարգ վիճակում են գտնվում Մայր դպրոցի մուտքի, Միջին դպրոցի ներքին բակերը, իսկ Մարզադաշտի կողքով ձգվող նոր ու հարթ ճանապարհը շարունակ գեղեցկանում է՝ ապահովելով  հատկապես հեծանվորդների անխափան երթը։

Սովորողների հետ նաև  քննարկեցինք ամառային արձակուրդների ընթացքում ընթերցած գրքերը և ստեղծագործական-նախագծային աշխատանքները։