Տիեզերագիտական ճամբար Թուրքիայում. առաջին անգամ էի լինում Թուրքիայում, սկզբում մի տեսակ վախենում էի, բայց հետո ամբողջ վախը անհետացավ: Ճամբարում ծանոթացա շատ օտարերկրյա աղջիկների և տղաների հետ Հունաստանից,`Իրանից, Թուրքյայից …Երբեք չէի մտածի, որ կունենեամ օտարերկրյա ընկերներ: Առաջին օրը ծանոթացա երկու թուրք քույրիկների հետ, մենք խոսում էինք ազատ առանց կաշտկանդվելու, շփվում եինք անգլերենով, խոսում եինք ամեն ինչից, պատում էինք դպրոցներից, երկրից, գաղտնիքներից, ծիծաղում, ուրախանում: Հետո նրանք որոշեցին ինձ ծանոթացնել իրենց մյուս թուրք ընկերների հետ: Որոշ ժամանակ անց ես հասկացա, որ կարող եմ ապրել առանց ինտերնետի և հեռախոսի: Մեզ այնտեղ տվեցին գրքույկներ, որոնց մեջ ամբողջական տեղեկատվություն է տրված տիեզերքի մասին, գրքույկները շատ օգնեցին սովորել նոր բաներ, բայց ոչ միայն գրքույկները, մեզ այնտեղ հնարավորություն էր տրված զգալ այն ամենը, ինչ զգում են տիեզերագնացները: Տարածքը լի էր ուսուցողական սարքերով. օրինակ`Գրավիտացիայի աթոռ. այդ գործիքը նրա համար է, որպեսզի դուք իմանաք, թե ինչպես են քայլում տիեզերագնացները լուսնի վրա: Այս սարքը մեկն էր, բայց տարածքում կային յոթ նման սարքեր, ես ձեզ չեմ պատմի նրանց մասին, որովհետև տեսնել է պետք: Հաջորդ անգամ դուք էլ կգնաք և ամեն ինչ կտեսնեք ձեր աչքերով: Դուք ճամբարում երբեք մենակ չեք մնա և չեք ձանձրանա, որովհետև անընդհատ ուզում ես մի նոր բան իմանալ, մի նոր ընկեր գտնել և անընդհատ ուզում ես շփվել ինչ-որ մեկի հետ, կատարելագործել անգլերենի հմտություններդ: Եթե դու ուզում ես ամեն ինչ իմանալ տիեզերքի մասին և ուզում ես նոր ընկերներ գտնել, այս ճամբարը քեզ համար է:
Մարինե Ասատրյան, 9-րդ դասարան
Հետաքրքիր է․․․
VOX casino — twoja brama do wyjątkowej frajdy
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия