24.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Երջանկություն կա ամեն տեղ

Երջանկություն կա ամեն տեղ, ուղղակի պետք է այն գտնել: Ես երջանիկ եմ ինձ զգում, երբ լինում եմ ընկերներիս, ընտանիքիս հետ: Երջանիկ եմ լինում, երբ ընկերներս հաջողության են հասնում տարբեր բնագավառներում: Կյանքում ամենամեծ երջանկությունն այն է, երբ քեզ սիրված ես զգում: Պետք չէ ընկնել երջանկության ետևից, պետք է ապրել այնպես, որ երջանկությունը քեզ մոտ գա: Երջանիկ մարդը նա է, ով երջանկություն է պատճառում շատ մարդկանց ու ինքն էլ երջանկանում է դրանից: Որպեսզի երջանկություն պարգևես մարդկանց հետ, նրանց հետ շփվելիս պետք է թերությունները չշեշտես, չնկատես: Ցավոք սրտի, մարդիկ երջանկության արժեքը հասկանում են այն ժամանակ միայն, երբ  կորցնում են: Մարդիկ դժգոհում են, որ երջանիկ չեն, բայց չեն հասկանում, որ երջանկություն գտնելու համար պետք է նվիրել այն: Բայց միշտ հիշեք՝ չի լինում երջանիկ կյանք, միայն լինում են երջանիկ օրեր:

Մարիամ Մայիլյանի մտքերից