16.10.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Որպեսզի տիրապետես մարմնիդ, հարկավոր է նախ հասնել անշարժության

Այսօր սովորողներիս հետ ներկա գտնվեցինք Ֆրանիսայի «Նոր հառաջ»  պարբերականի գլխավոր խմբագիր, դերասան, ռեժիսոր Ժիրայր Չոլաքյանի վարպետության դասին։ Հանդիպումն անցավ  հրաշալի։ Պարոն Ժիրայրի նպատակն էր «պոկել» մեզ աշխարհից, սովորեցնել զգալ և տիրապետել մեր մարմնին։ «Որպեսզի տիրապետես մարմնիդ, հարկավոր է նախ հասնել անշարժության»․ անշարժացանք, վերացրինք արտաքին աշխարհին մեզ կապող ամեն բան ու սկսվեց խաղը։ Անչափ հետաքրքիր էր։ Պարոն Չոլաքյանը ցույց տվեց, որ ինչպես երաժիշտը նվագելուց առաջ լարում է իր երաժշտական գործիքը, այնպես էլ դերասանն իր մարմինն է լարում խաղից առաջ։ Կարելի է ասել, որ վարպետության դասն ուղղված էր հենց մարմինը լարել սովորելուն։ Ոգևորությունը մեծ էր թե՛ դասավանդողներիս, թե՛ սովորողների մոտ։ Շնորհակալ ենք առողջ և ուսանելի հանդիպման համար։
Ֆոտոշարը՝ շուտով։