28.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մշակութային քաղաք՝Գյումրի

Հունիսի վերջին օրը մի խումբ սեբաստացի-ուսուցիչներով առավոտյան ժամը 7.30 հանդիպեցինք Երևանի երկաթուղային կայարանում և մեկնեցինք Գյումրի:Երեք ժամվա ճանապարհը անցավ շատ արագ,որովհետև արտասանեցինք,պարեցինք,հետո Լիլիթի նախաձեռնությամբ եղավ հետաքրքիր զրույց-բանավեճ կնոջ  ընտանեկան, հասարակական դերի,կանացիության,սիրո,երջանկության մասին:Բոլորը ասեցին իրենց կարծիքները,բայց երիտասարդ աղջիկներին և կանանց շատ հետաքրքրեց մեր՝ մեծերի կարծիքը այդ հարցերի վերաբերյալ:Վերջապես հասանք Գյումրի,վերջին անգամ եղել էի երիտասարդ՝ուսանող ժամանակ,երկրաշարժից առաջ:Իհարկե Դյումրին չի կորցրել իր դեմքը,կոլորիտը,բայց իմ աչքին Գյումրին նման էր շինհրապարակին՝քանդված փողոցներ,կիսաքանդված շենքեր,իհարկե այս ամենը չեմ ասի կենտրոնի մասին,որը քիչ,թե շատ բարեկարգ վիճակում էր,բայց ինչքան էլ տխուր էր վիճակը,ամնինչ փոխեց քաղաքի մշակույթային դեմքը՝թատրոնը,թանգարանները:Այցելեցինք,Մեծ Շիրազի,Ավետիք Իսահակյանի,Մհեր Մկրտչյանի,քույրեր Ասլամազյանների տուն թանգարանները:Շիրազի թանգարանը ներկայացրեց  նրա մեծ քրոջ թոռնուհին,որը շատ հետաքրքիր,հումորային դրվագներ պատմեծ նրա կյանքի մասին և ասաց,որ այդ տուն-թանգարանը բացվել է նրա մահվանից մեկ տարի առաջ 1983թ,այցելեցինք Իսահակյանի պապական տուն- թանգարանը,էքսկուրսավարի միջոցով ծանոթացանք տան բոլոր սենյակների,մարանի,խոհանոցի,որտեղ կար թոնիր,տեսանք սենյակը,որտեղ ստեղծագործել է Իսահակյանը Գյումրիում: Այցելեցինք  մեծ դերասան՝Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանը,լսեցինք մանրամասն պատպություններ շատ տաղանդավոր և շատ դժբախտ մարդու մասին  :Ապրեն գյոիմրեցիք,որ այդքան հպարտությամբ և սիրով են խոսում իրենց քաղաքից դուրս եկած հանճարեղ,տաղանդավոր մարդկանց մասին:Երկար թափառումներից հետո եկանք կայարան և վերադարձանք Երևան:Բոլորս այնքան տպավորված և հոգնած էինք,որ լուր ամեն մեկը իր մտքերի հետ զով Գյումրիից հասանք շոգ,բայց մեր շատ սիրելի,հարազատ Երևան:Շնորհակալ եմ այն մարդկանց,ով կազմակերպեցին այս հետաքրքիր,բովանդակալից ճամփորդությունը: