Արփի Սահակյանը վերադառնում է ջրի խորքերից։
Նայում էի ջրին ու ցանկանում գիշերով դուրս գալ, վազել ու մտնել ջուրը։ Զգալ սառնությունը, զգալ միայնությունը ու հասկանալ, որ միայնությունը հետաքրքիր է, հավես ու սիրուն էլ է լինում։ Նայում էի, ու գլուխս պտտվում էր, ուզում էի խորտակվել ու դառնալ միայն ջրինը, ուզում էի ապրել այնտեղ։
Ճանապարհը աղմկոտ էր, բոլորը աղմկում էին։ Իսկ ես ճանապարհն էի ֆիքսում։
Հաճելի մարդիկ էին, նոր, ծանոթ-անծանոթ։ Բայց մարդիկ էին ում փնտրել եմ։ Ուսուցիչները արդեն իրո՛ք ընկեր են դարձել․․․ գործի մեջ ՝ գործԸնկեր, գործից դուրս ՝ Ընկեր։ Հիմա իրենք իրոք դարձել են հարազատ, որովհետև 3 գիշերվա մեջ ինչ-որ, թեկուզ շատ փոքր չափով, բայց հասցրել եմ ճանաչել ու սիրել։
Էս 3 օրերի մեջ ամենասիրելին նախավերջին գիշերն ու հաջորդ օրվա լուսաբացն էր։ Նստած էինք ու ուղղակի երգում էինք։ Ինձ երկնքից ընկած փոքրիկ աստղ էի զգում էդ մեծ աստղերի կողքին։ Էնքան հավես էր։ Երգելուց հետո էլ անցանք պոեզիային՝ դանդաղ երաժշտության ներքո։ Հավատացե՛ք՝ ես դ մարդկանց հետ եւ ծիծաղել, եւ լաց եմ եղել։ Դրանից կարող եմ հետևել, որ ես արդեն խորտակվել, արդեն թրջվել եմ․․․՝ զգացմունքներով ու հենց էդ մարդկանցով, որ ինձ լավ օրեր են տրամադրել։ Շնորհակալ եմ։
Հետաքրքիր է․․․
VOX casino — twoja brama do wyjątkowej frajdy
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия