Այսօր մանկավարժության հունիսյան բաց ճամբարի երկրորդ օրն էր։ Օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով, որին հաջորդեց պարերգերի ուսուցումը։ Այնուհետև յուրաքանչյուր մասնագիտական խումբ առանձնացավ և սկսեց քննարկել ու լրացնել հարցաթերթիկը, որն ուներ հետևյալ խորագիրը՝ Նախագծային ուսուցում․ ձեռքբերում, խնդիրներ։ Թեմայի շրջանակում քննարկեցինք և առանձնացրինք այս ուսումնական տարվա հաջողված և չհաջողված նախագծերը, թվարկեցինք ուսումնական նախագծի գնահատման ցուցանիշները, հատուկ ուշադրություն դարձրինք նախագծային ուսուցման խնդիրների, դրանց վերացման, նախագծային ուսուցման արդյունավետության բարձրացման համար ակնկալվող աջակցությանը և այլ հարցերի։ Ահա վերջում առանձնացրինք երեք հոդված, որ կարող է հեղինակային կրթական ծրագրով նախագծային ուսուցման մեթոդական ժողովածուում ներառվել, դրանք են՝
- Աշոտ Տիգրանյան՝ Նախագծային ուսուցում. տեսություն և փորձ
- Հասմիկ Ղազարյան՝ Նախագծային ուսուցում՝ կյանքի դպրոց
- Մարգարիտ Սարգսյան՝ Նախագծային ուսուցումը՝ որպես փորձարկված, կիրառելի, գործող մանկավարժություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
Հետաքրքիր է․․․
7 Slots Muhteem Bir Deneyime Hazr Msnz!
7 Slots Yeni yelere zel Frsat!
7 Slots Kazanl lk Admlar!