22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Իմ ամառը

Իմ ամա%d5%b4%d5%a5%d5%acռը  շատ ուրախ անցավ, բայց նաև շատ շոգ էր: Ես հանգստանալու և օդափոխվելու համար ընտանիքիս հետ ուղևորվեցի դեպի Հրազդան: Այնտեղ հիանալի էր. ճանապարհը շատ հետաքրքիր էր, շատ ծաղկազարդ էր: Նաև հանդիպում էինք ձիավորների: Մի խոսքով, շատ լավ էր :

Հրազդանում  շատ ցուրտ էր, բայց դա երկար չտևեց. եղանակը ժամ առ ժամ տաքանում էր, և դա ինձ դուր էր գալիս: Հաջորդ օրը եղբորս՝ Վարդանի տարեդարձն էր: Շատ լավ անցավ: Մեր բակի երեխաների մեծամասնությունը մեր ամառանոցում էր: Մի խոսքով, շնորհավորեցինք և մի լավ ուրախացանք :

Հետո մենք գնացինք Աշտարակի ձոր: Այնտեղ շատ լավ էր.  հաճելի եղանակ էր: Մի փոքր լողացինք, թարմացանք, ցանոթացանք տարածքին, զբոսնեցինք և վերադարձանք: Հետո ես գնացի մեր բարեկամի տուն, որտեղ հանդիպեցի իմ ընկերուհիներին: Այնտեղ մենք շատ երկար մնացինք և հաճելի ժամանակ անցկացրինք: Մի խոսքով, իմ օրերն անցան շատ զվարճալի և հաճելի:

Նաև կարադացեք Մելինե Խաչատրյանի բլոգում: