23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Բլոգավարություն․ քննարկում

Բլոգային ուսուցման առավելությունները, առաջացրած խնդիրները, դրա արդյունքում մեր ձեռքբերումները․ ահա այսօրվա քննարկման թեմաները։ Իհարկե, անհանդուրժելի է երևույթին միայն մի տեսանկյունից նայելը։ Հարկավոր է անդրադառնալ նաև երևույթի թերի կողմերին, առաջացրած խնդիրներին։
Պատահական չէր, որ քննարկմանը ներկա էին տարբեր մասնագետներ։ Յուրաքանչյուրս հարցին մոտենում էին մասնագիտորեն։
Խոսվեց թե՛ սովորողի, թե՛ դասավանդողի՝ բլոգային աշխատանքի արդյունքում ձեռքբերումների մասին։ Անդրադարձանք նաև առաջացած խնդիրներին․ copy past-եր, ինչպե՞ս դրանցից խուսափել, բլոգի գրագետ կառավարում․․․։
Քննարկման արդյունքում հանգեցինք մի գաղափարի՝ բլոգը պետք է արդյունքի գրանցման հարթակ լինի։ Իսկ մեր գրանցած արդյունքներն ակներև են։