28.03.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Երաժշտական փառատոնի վերջին օրը

Օրը սկսվեց  դասարանական հաշվետու լսումներով Մայր դպրոցի Սեբաստիա համերգասրահում: Ելույթ ունեցան երաժշտական դպրոցի Արևմտյան, Արևելյան, Հարավային դպրոցների սաները  դաշնամուրային ստեղծագործություններով, ինչպես նաև ջութակի խմբի սաները: Երեկոյան տեղի ունեցավ համերգ-ցուցադրություն-ներկայացում Գ. Սունդուկյանի անվան թատրոնի նախասրահում և հարակից՝ Անգլիական այգում:

18։00-ից՝ Անգլիական այգում համասփյուռ-ներկայացում, հայ-վրացական տոնախմբություն

19։00՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի սրահում համերգ-ներկայացում