29.09.2022

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Երաժշտական փառատոն Մայր դպրոցի<<Սեբաստիա>>համերգասրահում

Այսօր՝ հունիսի 12-ին,  Մայր դպրոցի <<Սեբաստիա>> համերգասրահում Երաժշտական փառատոնի շրջանակում կայացան դասարանական հաշվետու լսումներ:Ելույթ ունեցան ինչպես կրթահամալիրի, այնպես նաև այլ դպրոցների սովորողներ, որոնք այցելում են կրթահամալիրի երաժշտական դպրոց: Շատ լավ ելույթ ունեցան Սերոբյան եղբայրները, Սևադան, Ասատրյան Մարինեն, Կարինեն, Դիանան և շատ շատերը, կատարեցին տարբեր կոմպոզիտորների տարբեր դաշնամուրային ստեղծագործություններ:Ներկա էր նաև տիար Բլեյանը, որը համերգի սկզբում ներկայացրեց ստուգատեսային շաբաթը, խոսեց պլեներների անցկացման  և կազմակերպման մասին: Համերգը կշարունակվի ամբողջ շաբաթ: