23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Փառատոնային ճամբարի մեկնարկը

Այսօր մեկնարկեց փառատոնային ճամբարը: Գեղարվեստի հարթակում տեղի ունեցավ թատերական փառատոնի բացումը: Դիանա Տատինցյանը հանդես եկավ  իր հրաշալի մոնոներկայացումով: <<Եթե դու ստանում ես փոթորիկ, ուրեմն ինչ-որ մեկին փոթորիկ ես պատճառել>>,- հավաստիացնում էր Դիանան: Մոնոներկայացմանը հաջորդեց Սոնա Աթալյանի «Իմ երկրորդ մասնագիտությունը» ֆոտոցուցահանդեսի բացումը, ինչով էլ տրվեց կինո-ֆոտո փառատոնի մեկնարկը: Սոնան, օգտագործելով իր օպերատորական ունակությունները, հավերժացրել էր իր փոքրիկ սաների ժպիտը, ծիծաղը, կիսարթուն աչուկները…: Հետևենք Սոնայի օրինակին՝ չմոռանանք մեր երկրորդ, երրորդ  մասնագիտությունների մասին: Չնայած, ինչպես Տիար Բլեյանն է ասում՝ մասնագիտությունը չի կարող լինել երկրորդ: