Երեկվա խոստացված ճամփորդությունը այսօր իրագործվեց․ գնացել էինք Խոսրովի արգելոց։ Բնությունը առաջ երբեք այսքան շռայլ ու գեղեցիկ չէր եղել։ Ամբողջ ճանապարհը պատված էր ծաղկե գորգերով՝ կարմիր, դեղին, մանուշակագույն։ Ողջ ընթացքում տեսախցիկները ցած չենք դրել։
Խոսրովի արգելոցում ծանոթացանք մի կնոջ՝ տիկին Արևիկի հետ, ով ցույց տվեց մեզ իր փոքրիկ խրճիթը, որտեղ ամեն ամառ իր ամուսնու և թոռների հետ հանգստանալու է գալիս։ Տեսանք ՀՀ Կարմիր գրքում գրանցված տասնյակ բույսեր։ Ի դեպ, մեզ հետ բերել ենք մեր հավաքած ուրցը։ Վաղը բոլորիդ սիրով հրավիրում ենք ըմբոշխնելու։ Քանի որ Խոսրովը մեզ գրկաբաց ընդունեց, որոշեցինք մեր սեբաստացիական շնորհակալությունը հայտնել։ Բարձրացանք մոտակա ծառաշատ բլուրներից մեկը, նստեցինք ծաղիկների մեջ ու սկսեցինք երգել․ «Սոն յա՜ր․․․»։ Վստահ ենք՝ կանաչապատ սարերի արանքում մեր երգի արձագանքը դեռ երկար կմնա։
Նյութը պատրաստեցին Հասմիկ Ուզունյանի և Ալլա Քոչարի ջոկատների ճամբարականները:
Լուսանկարները՝ ճամբարականների
Հետաքրքիր է․․․
Glory Casino Online ⭐️ Enjoy Now On Established Web Site Throughout Bangladesh Glory On Line Casino Banglades
1win Apostas E Online Casino No Brasil ᐈ Registro E Login Ao Site Estatal Da 1wi
Онлайн Казино Вавада Играть На деньги На Официальном Сайте Vavad