29.09.2022

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ճամբարային երեքշաբթի 6.06

Ճամբարային օրը սկսեցինք  ընդհանուր բացօթյա պարատունով<<Սեբաստիա>>մարզահրապարակում:Հետո ինչպես միշտ հավաքվեցինք քիմիայի լաբորատորիա՝  ստուգատեսային նյութերի նախապատրաստական աշխատանքներ կատարելու համար Դասացուցակով այսօր  ունեցանք շատ օգտակար՝առաջին բուժօգնության դասընթաց միջին դպրոցի ներքին բակում Քրիստինե Սահակյանցի հետ :Մինչև ընդմիջումը խաղացինք սեղանի խաղեր և ընդմիջումից հետո գնացինք մեր սիրելի մարզական ժամի՝վոլեյբոլ խաղալու մարզադահլիճում:Ճամբարային օրը ավարտեցինք ազգագրական համերգով մարմարյա սրահում: