22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ճամբարային երկուշաբթի 5.06

Ճամբարային օրը սկսեցինք առավոտյան ընհանուր,մարզական պարապունքով <<Սեբաստիա>>մարզահրապարակում: Հետո գնացինք քիմիայի լաբորատորիա՝ քննարկելու մեր ստուգատեսային նախապատրաստական աշխատանքները:Հետո բաժանվեցինք երկու մասի․ մի մասը գնաց խաղալու բադմինտոն,մյուս մասը՝սեղանի խաղեր:Ժամը 11.45-ին մեր հերթական հյուրերն էին Արևմտյան դպրոցի 5.2 դասարանի սովորողները՝ Գոհար Եղոյանի ղեկավարությամբ՝ <<Սովորող-սովորեցնող>>նախագծի շրջանակում:Կատարեցինք մի շարք հետաքրքրաշարժ փորձեր։ Այս անգամ մեր օգնությամբ փոքրիկները ինքնուրույն կատարեցին մի քանի փորձ: Ընդմիջումից հետո մաքրեցինք լաբորատորիան, ամփոփեցինք օրը , քննարկեցինք մեր հաջորդ օրվա անելիքները և գնացինք տուն:

Մանրամասն դիտեք Կարինե Ոսկանյանի բլոգում