22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հանճար՝ առանց սահմանների․ Սերգեյ Փարաջանով

«Բոլոր ժամանակների և ազգերի ամենահանճարեղ ռեժիսորը»։

Քաթրին Դենյով

Ճամբարային մեր բովանդակալից օրերին լրացնում են անչափ հետաքրքիր ճամփորդությունները։ Մայիսյան այս արևշատ  օրը մենք կրկին ճամփորդության էինք։ Այս անգամ էլ ուղևորվեցինք հանճարեղ արվեստագետ, ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի թանգարան։ Այն, ինչ տեսանք ու լսեցինք՝ ուղղակի հիացրեց մեզ․  փարաջանովյան գեղարվեստական լեզուն և իրեն հատուկ նորարարական ոճի դրսևորումները շա՜տ տպավորիչ էին։ Հետաքրքրականն այն է, որ վարպետի  ստեղծագործական անսպառ երևակայությունն ու բնատուր տաղանդը լավագույնս դրսևորվել է  վերջինիս ստեղծած կոլաժներում։ Նա լայնորեն կիրառել է ապակի, ճենապակի, չորացած բույսեր, կտորներ, թավիշ, լաթեր, տիկնիկներ, ժանյակներ, մեխանիզմներ, երկաթե իրեր՝ ստեղծելով տպավորիչ կոլաժներ։

Ես հպարտ եմ, որ այն ազգի ծնունդն եմ, որը ծնել է Փարաջանով հանճարին։

Պատումի հեղինակ՝ Միլենա Մանուչարյան, 7-4 դասարան