25.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Վերև-ներքև

download

Իմ կարծիքով պետք չէ հարուստ մարդկանց համեմատել աղքատ մարդկանց հետ: Լինում են հարուստ մարդիկ, ովքեր շատ հարուստ են, բայց խելք չունեն և անհաջողակ են:

Եվ լինում են աղքատ մարդիկ, ովքեր շատ խելացի, հաջողակ և շատ բարի են: Ճիշտն ասած՝ ես չեմ սիրում, որ հարուստ մարդիկ աղքատ մարդկանց երեսով են տալիս իրենց աղքատությունը: Ես ցանկանում եմ, որ աշխարհի բոլոր աղքատ, բայց բարի, խելացի և հաջողակ մարդիկ դառնան հարուստ և բոլոր մյուս մարդկանց օգնեն: Աշխարհում կան շատ տաղանդավոր մարդիկ, ովքեր շատ աղքատ են, բայց շատ աշխատասեր և մաքրասեր են: Ես նաև ցանկանում եմ, որ աշխարհի բոլոր տաղանդավոր մարդիկ իրենց հարմար գործ գտնեն և հարստանան:
Նարեկ Ավանեսյան