Այսօր ճամբարային չորրորդ օրն էր։ Մեր ջոկատով ուղևորվեցինք դեպի Ազգային պատկերասրահ, ապա՝ թափառումների։
Օրն այսօր չորս եղանակ ուներ։ Ինչու՞․․․հիմա կպատմենք։
Դե իհարկե սկիզբը Գարունն էր։ Գարունն ամեն ինչի սկիզբն է։ Օրը սկսեցինք մեր պարերով, շարունակեցինք՝ ճամփորդությամբ։
Պատկերասրահում ծանոթացանք մի կնոջ հետ, ով մեզ այնքա՜ն կարևոր տեղեկություն հաղորդեց։ Տիկինը մեզ շատ ոգևորեց։ Նրան կկոչենք Գարուն տատիկ։ Պատկերասրահի նկարները, մեկ օրում այսքա՜ն գեղեցկություն տեսնելն այնքան թեժ էր, որ կարելի է այդ ամենն անվանել Ամառ։ Ոգևորված շարունակում էինք մեր օրը, երբ պատկերասրահում հանդիպեցինք մեկ այլ կնոջ։ Նա հարցրեց՝ ո՞ր դպրոցի սաներն ենք։ Մենք հպարտությամբ պատասխանեցինք՝ «Մխիթար Սեբաստացի» կրթամալիրի։ Պատկերացնու՞մ եք՝ այդ կինը հարցական հայացքով մեզ նայեց ու անցավ։ Նա չէր ճանաչում մեր կրթահամալիրը։ Սև ամպեր կուտակվեցին, հո՜րդ անձրև տեղաց։ Աշունն էլ ինչպո՞ս է լինում։
Հասանք Ձմեռվան։ Չէ, ձմեռն այս անգամ մարդկային անտարբերությունը չէր։ Ձմեռն այցելեց պաղպաղակի տեսքով։ Հրաշալի օր էր․․․
Նյութը պատրաստեցին «ԱԲ ճամբար» ջոկատի անդամները։
Հետաքրքիր է․․․
VOX casino — twoja brama do wyjątkowej frajdy
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия