26.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ճամբարային 2-րդ օրվա մասին պատմում է Մանե Բոյախչյանը

?????????????

Ժաննա Հակոբյանի ջոկատ

Ողջույն: Այսօր ամսի 30 է, և դա նշանակում է, որ ամառային ճամաբարի երկրորդ օրն է: Այսօր շատ լավ անացավ մեր օրը: Մենք այսօր մեր օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքից և հետո սկսեցինք մարզվել և ստուգել, թէ որ ջոկատն է ավելի ուժեղ վազում: Կարո՞ղ եք ասել, որ ջոկատը հաղթեց, դե իհարկե մեր ջոկատը: Այսօր նաև ընկեր Մարգարյանի հետ մենք խաղացինք ավանդական խաղեր, որոնք խաղացել են հնում: Աղջիկները ուրիշ խաղ էին խաղում, իսկ տղաները ուրիշ: Մենք աղջիկներով խաղում էինք յոթ քար: Այսօր նաև մի քիչ նախագծային դաս արեցինք և հետո գնացինք ընկեր Անուշի հետ բեմադրենք մեր առակը: Այն անակնկալ է լինելու բոլորի համար: Երբ վերջացրեցինք մեր թատերականը, գնացինք մարմնակրթության, և այդպես մեր օրը վերջացավ: