Այսօր ճամբարի երկրորդ օրն է:
Առավոտյան ջոկատներով հավաքվեցինք և ընդհանուր պարապունք արեցինք: Ընդհանուր պարապունքից հետո եկանք դասարան ՝ լրացնելու անհատական պլանները: Այնուհետև դաս- հանդիպում ունեցանք դերասանուհի ընկեր Անուշի հետ: Խոսեցինք դերասանական որոշ շարժումներից, որոնք պետք են գալիս դերասանական խաղի մեջ: Ընկեր Անուշը մեզ շատ- շատ բաներ սովորեցրեց: Ինձ թվում է, որ նա մեզ կօգնի դերասաններ դառնալ: Գնացինք խեցեգործարան, որտեղ պատրաստեցինք փոքր զարդարանքներ: Հետո գնացինք բանգլադեշյան թափառումների, շրջեցինք բանգլադեշյան այգիներով, պաղպաղակ գնեցինք և համեղ- համեղ կերանք: Հետո եկանք մի հով- զով տեղ և սկսեցինք տարբեր ուսուցողական խաղեր խաղալ: Իսկ ամենավերջում գնացինք դպրոց և այնտեղ գրեցինք օրվա պատումը:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Հետաքրքիր է․․․
VOX casino — twoja brama do wyjątkowej frajdy
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия