22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Առաջին օրվա քրոնիկա

Այսօրվանից՝մայիսի 29-ից սկսվեց մեր ամառային ճամբարը:Օրը սկսեցինք առավոտյան  մարզանքով,հետո գնացինք քիմիայի լաբորատորիա,ծանոթացանք մեր դասացուցակին,նախապատրաստեցինք փորձեր փոքրերի համար<<Սովորող-սովորեցնող>>նախագծի շրջանակում:Ժամը 10-ից -11-ը ըստ դասացուցակի գնացինք  ընկեր Սաշայի մոտ պարելու,հետո ընդունեցինք Գոհար Եղոյանին և 5-րդ դասարանի սովորողներին:Նրանց ծանոթացրինք քիմիայի լաբորատորիայի հետ՝սարքերի,նյութերի,անվտանգության կանոնների հետ,կատարեցինք մի շարք փորձեր և մեր փոքր ընկերները նույնպես մասնակցեցին փորձերին:Շատ թեթև և ուրախ օր էր:

Մանրամասն կարդացեք Կարինե Ոսկանյանի բլոգում