29.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ճամբարային մեկնարկ․ A.B. CAMP

Ուշադրությու՛ն, այսօր մեկնարկեց ամառային բաց ու ստեղծագործական ճամբարի առաջին օրը։
Օրը սկսեցինք ճամբարակիցների հետ ծանոթությամբ։Մեր ջոկատի համար ընտրեցինք անուն՝ ԱԲ ճամբար` ամառային բաց ճամբար (AB CAMP)։ Հետո խոսեցինք մեր նախագծի մասին։ Նախագծի առաքելությունը մեզ արվեստին մոտեցնելն է։ Մեզ շատ հետաքրքիր ճամփորդություններ ու հանդիպումներ են սպասում։
Այսօրվա օրն էլ հետաքրքիր էր։ Առավոտյան արվեստի ու դրա տեսակների մասին խոսեցինք։ Պարզվեց՝ յուրաքանչյուրս էլ որևէ ճյուղի լավ թե վատ տիրապետում ենք։ Որոշեցինք՝ որ ստուգատեսին պիտի մասնակցենք, ապա սպորտային խաղերի մասնակցեցինք։
Ճամբարային սկիզբը խոստումնալից էր:
Նյութը պատրաստեցին ԱԲ ճամբարի մասնակիցները: