25.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Կրոն

Պատմություն առարկայից սովորողներն ուսումնասիրում են կրոնը, կրոնի պատմությունը: Կարող եք ընթերցել մեր սովորողներից մեկի պատրաստած նյութը`վերոնշյալ թեմայով:

Կրոնը հասարակական գիտակցության ձև է, իսկ այլ կերպ մարդու և աստծո միջև կապի մասին գիտություն կամ միասին երկրպագում են գերբնական ուժերին: Կրոնը ոչ միայն հավատն է գերբնական ուժերի հանդեպ, այլ օրենքներ ստեղծելը, թե ինչպես վերաբերվել գերբնական ուժերին: Հ. Աճառյանն կրոն բառը բացատրում է այսպես՝ կարգ, օրենք, սովորություն: Կրոնը ծագել է նախնադարի մարդու հետ:

Իմ կարծիքով մարդիկ ճիշտ են արել, որ հավատացել կամ պաշտել են ինչ — որ բանի, որովհետև այդ ինչ — որ բանը շատ կարևոր դեր կարող է խաղալ մեր կյանքում:

Կրոնական գիտակցությունը այն է, որ մարդը հավատում է գերբնական ուժերի գոյությանը, հավատում է, որ այդ ուժերի և մարդկանց միջև կան անտեսանելի կապեր, և որ նյութական առարկաները կարող են օժտված լինել գերբնական ուժերով: Կրոնական պաշտմունքի ձևերն են ծեսը, կրոնական տոները և զոհաբերությունը: Կրոնական կազմակերպությունը այն միավորն է, որտեղ հավաքվում են մի բանի հավատացող մարդիկ: Առաջին կրոնական կազմակերպությունը եղել են տոհմը և ցեղը: Երկրորդը՝ պետությունը և երրորդը՝ համաշխարհային կրոնը:

Իմ կարծիքով մարդիկ ուղղակի զբաղմունք են գտել, որովհետև ուղղակի տերևը չէր կարող շատ-շատ կարևոր դեր խաղալ կյանքում:

Կրոնի ծագման երկու տեսակետներն են. Աստվածաբանական և իդեալիստական ուղղությունը ասում է, որ մարդու ծնվելու հետ ծնվել է նաև կրոնը, իսկ աթեիստները պնդում են, որ մարդն է ստեղծել կրոնը, որովհետև մարդը եղել է մենակ, ունեցել է վախեր և չի ճանաչել բնության օրենքները:

Պատմության մեջ գալիս է մի պահ, որ կրոնը սկսում է խանգարել մարդկանց սոցիալական, գիտական, մշակութային զարգացմանը: Ժամանակակից կյանքում այդպես չէ, կրոնը չի խանգարում մարդկության զարգացմանը, բայց աղանդները մարդկանց քարոզում են, որ իրենք թույլ են, որ աստծու ձեռքում է ամեն ինչ, որ այստղի կյանքն այդքան էլ հաճելի չէ, պետք  է սպասել հանդերձյալ աշխարհին:

Իմ կարծիքով աղանդները ուղղակի դատակաբանում են, որովհետև մեկ է հետո գնալու են մարդիկ հանդերձյալ աշխարհ, պետք է վայելել կյանքը:

Զարգացած քաղաքակրթություններում կրոնը աշխարհը բաժանում է երկու մասի, այս աշխարհ և այն աշխարհ: Այս աշխարհում ապրում են մարդիկ իրենց առօրյայով, իսկ այն աշխարհում ոչ սովորական էակներ՝ աստվածներ, հրեշտակներ և այլն, որոնք այնտեղից ղեկավարում են այս աշխարհի մարդկանց կյանքը: Կրոնի ցածրակարգ ձևերում չկան գերբնական էակներ, բայց կա հավատ ինչ-որ գերբնական ուժի հանդեպ: Այսինքն՝ կրոնի կարևոր հատկանիշը հավատն է: Հավատն էլ ուղղված գերբնական ուժերին արտահայտվում է կուռքերի միջոցով, որը համարվում  է կրոնի երկրորդ կարևոր հատկանիշը: Երկար ժամանակ կրոնագետները մտածում էին, թե ինչու անզորությունը մարդուն բերել է կրոնին, իսկ կենդանիներին՝ոչ: Գիտնական Տոկարիյովը եզրակացնում է, որ կենդանիները այդ անզորությունը չեն գիտակցում, իսկ մարդիկ՝  գիտակցում են: Կրոնը հետազոտողները փորձում են պատասխանելերեք հարցի.

կրոնի բնույթը ինչպիսին է, ինչպես է այն առաջացել և կրոնի սկզբնական ձևերը: Ըստ եվրոպացի հետազոտողների՝ կրոնը աստվածային բնույթ ունի, այն առաջացել է մարդու հետ միասին: Եղել է մի աստվածություն: Այս կարծիքը հիմնվել է սուրբ գրքի վրա, որը ենթակա չէ քննարկման: 19-րդ դարի կեսերին առաջացավ աստվածաբանություն գիտությունը, որը առաջին անգամ կսեց ուսունասիրել կրոնի պատմությունը: Այդ ժամանակ հետազոտողները եկան այն եզրակացության, որ միաստվածություը եղել է ոչ թե կրոնի սկզբնական ձևը, այլ դարերով զարգանալու արդյունք: Առաջին հավատալիքները ի հայտ են եկել Մ.Թ.Ա. 40-20 հազարամյակում և կոչվում է տոտեմիզմ: Յուրաքանչյուր ցեղ ուներ իր տոտեմը, որին ընդունում էր որպես իր հայր, արգելված էր որսալ այդ կենդանուն, կերակուր պատրաստել դարանից, դրա մասին առասպելներ էին հորինում:

Հավատալիքի երկրորդ ձևը չար մոգությունն էր: Մահը հիվանդությունը ստիպում էր մարդուն մտածել, որ կան գերբնական ուժեր: Ցեղերում կար հատուկ մասնագետ կախարդ, որոնք մարդկանց վրայից հանում էին անեծքները և նույնիսկ գցում այլ մադրկանց վրա:

Բժշկող կախարդանքը նույնպես կապված էր գերբնական ուժերի հավատալիքի հետ, որից առաջացան սուրբ փրկիչները և հրեշտակները: Այս հավատալիքը ինքնուրույն էր գործում և կախված չէր այլ հավատալիքներից:

Անիմիզմ: Անիմիմը հավատն էր ոգիների և հոգիների գոյությանը: Անիմիզմ կա յուրաքանչյուր կրոնում: Անիմիզմի պաշտամունքի կերպարները մեռած նախնիների ոգիներն են և կենդանի մարդկանց հոգիները:

Ֆետիշիզմ: Ֆեռիշիզմը այն հավատն էր, երբ երկրպագում էին անշունչ առարկաների նրանց տալով գերբնական ուժեր:

Շամանիզմը հավատի այն ձևն էր, երբ ցեղում մադիկ առանձնացնում էին մեկին (Շաման), որը կարող էր կապ հաստատել հոգիների հետ և միջնորդ դառնալ մարդու և հոգիների միջև:

 

Իմ կարծիքով մարդիկ այսպես են զարգացել: Սկզբում հավատացել են մի անիմաստ բանի, հետո արդեն հասկացել են, որ այդ բանին պաշտելն անիմաստ է և պաշտել են այլ բանի և այսօր արդեն այսքան զարգացել են մարդիկ:

Մենք չգիտենք, թե որն է ամենահին կրոնը: Շատ հնարավոր է , որ այդ կրոնը հիմա էլ գույություն չունի: Հայրտնաբերված են կրոնական տարածքներ քաղաքային ագլոմերացիայում 10000 տարվա հնությամբ, ինչպիսին Պորտասարն է: Շումերնեը նաև ունեին գրականություն՝ օրինակ Քեշի տաճարի շարականները, որոնք թվագրված են Մ.Թ.Ա. 2600թ.: Այս կրոնները այլևս գոյություն չունեն:

Այժմ գոյություն ունեցող ամենահինը Հինդուիզմն է: Վեդաները համարվում են կրոնական հին գրություններ որոնք առանց փոփոխության օգտագործվում են մինչև հիմա: Կրոնական գաղափարները հավանաբար ավելի շուտ են առաջացել քան դրան վերաբերող գրականությունը, որը օգտագործվում է կրոնական կառույցներում: Զուգահեռ մենք ունենք հնագիտական ապացույցներ, որ Միջին Արևելքի Միթանի թագավորությունում պաշտել են այն նույն աստվածններին, որոնք կան Վեդաներում: Եբրայական գաղափարները հավանաբար նույնպես առաջացել են այդ շրջանում, բայց ՄԹԱ 5-րդ դարից հետո են դարձել կրոնական գաղափարախոսություն:

Այժմ էլ դեռ բանավիճում են Ջեինիզմի ծագման հարցի շուրջ: Պատմաբանները հավատացած են, որ Մահավիրան Ջեինիզմի զարգացման արդյունք է: Ամենահին Ջեինական գրությունները պատկանում են ՄԹԱ 6-րդ դարին: Հետո դրանք դարձել են Թիրթանկարայի գլխավոր 23 պատգամները: Ենթադրելով, որ այդ գուրուները առաջացել են ընդհանուր մի տեղից, Թիրթանկարայի առաջին գրերը կարելի է թվագրել ՄԹԱ 1200թ.: Հայտնաբերելով Հնդկաստանի պատմությունը կարող ենք ասել, որ Հինդուիզմն ու Ջեինիզմը շատ ավելի հին են քան մենք կարծում ենք:

Իմ կարծիքով մարդիկ իսկապես կարևոր բաներ են իրար փոխանցել, որովհետև ինչու պետք է մարդիկ ընդունեն ուրիշի օրենքները, եթե դրանք լավ օրենքներ չեն:

Ազգային կրոնը տարբերվում է մնացած կրոններից իր դանդաղ տարածումով, սահմանափակ աշխարհագրական տարածքով և ազգային պատկանելիությամբ: Ամեն էթնիկ խումբ ունեցել է իր ազգային կրոնը: Կրոնը տվյալ ազգության համար նույնքան կարևոր էր, ինչքան լեզուն: Ժամանակի ընթացքում քրիստոնեությունը և իսլամը ագրեսիվորեն ոչնչացրին գրեթե բոլոր ազգային կրոնները: Քրիստոնեությունը ոչնչացրեց գերմանական, հայկական, կենտական, հունական և հռոմեական ազգային կրոնները: Իսլամը արաբական, հին եգիպտական, պարսկական, աֆրիկյան և ամերիկյան ցեղերի ազգային կրոնները: Ներկայումս ազգային կրոններից մնացել են հինդուիզմը, հութաիզմը, սինտոիզմը և շենիզմը:

Իմ կարծիքով քրիստոնեությունը և իսլամը իրենց կոպիտ ասած դրել էին ամենակատարյալի տեղը և այդ երևույթը, կարլի է ասել, որ ուղղակի հրաման էր:

Ազգային կրոնները նրանք են, որոնք գործում են մի երկրում կամ ընդունված է այդ երկրի մարդկանց մեծամասնոււթյան կողմից: Ազգային կրոնի առաջացումը կախված է ազգի առաջացման, զարգացման և գոյատեվման հետ: Ազգային կրոնները սկսել էին առաջանալ դեռ Նեոլիթի դարաշրջանի ժամանակ: Յուրաքանչյուր ցեղ ուներ իր գաղափարախոսությունը, որի արդարացման համար ստեղծում է կուռքեր՝ հակադրելով մյուս ցեղերի գաղափարախոսությանը: Այդ կուռքերի պաշտամունքը դառնում է ազգային կրոնների սկիզբ: Ազգային կրոնների զարգացումը անցել է երկու փուլ: Առաջին փուլը ազգային հավատալիքների փուլն է, երբ նույն ցեղի բնակչության տարբեր շերտեր ունեցել են տարբեր հավատալիքներ: Հին ազգային կրոններից են հին հունական, հռոմեական, հին գերմանական, եգիպտական, պարսկական և այլն: Այժմ ազգային կրոններ դեռևս չկան, չնայած փորձում են վերականգնել որոշ հին հավատալիքներ: Ազգային կրոնները մեծ ազդեցություն են ունեցել հասարակություն բոլոր խավերի վրա, իսկ հետո առասպելների տեսքով անցել են կրոնի զարգացման հաջորդ փուլ: Կրոնի զարգացման հաջորդ փուլը տեղի է ունենում ֆեոդալիզմի դարաշրջանում: Ավելի ուշ շրջանի ազգային կրոնի հատկանիշներից եին.

Լայնամասշտաբ տարածումը, զոհաբերության ավելի պարզ ձևերը, ավելի կայուն էին, մյուս կրոններին չձուլվող, հետմահու կյանքի գիտական վերլուծությունները:

https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D6%80%D5%B8%D5%B6

http://www.grandars.ru/college/filosofiya/mirovye-religii.html

http://myaria.ru/proisxozhdenie-religii-i-eyo-rannie-formy/

http://scepsis.net/library/id_305.html

https://www.quora.com/Which-is-the-worlds-oldest-religion-What-is-the-evidence-of-it

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%AF%D6%80%D5%B8%D5%B6

http://sr.artap.ru/national.htm