Մայիսյան այս ջերմ, պայծառ ու արևշատ օրը մենք ճամփորդության էինք։ Հերթական ճանապարհը մեզ տարավ դեպի Գաֆեսճյան արվեստի կենտրոն, որը գտնվում է Կասկադ համալիրի ներսում։ Ես մի քանի անգամ եղել էի Գաֆեսճյան կենտրոնում, բայց չէի հասցրել այսքան շատ տեղեկություններ հավաքել կենտրոնի, նրանում ներկայացված ցուցանմուշների և իհարկե կենտրոնի հիմնադիր Ջերարդ Գաֆեսճյանի կյանքի և գործունեության մասին։
Հետաքրքրական էր այն, որ Գաֆեսճյան արվեստի կենտրոնի ցուցահանդեսները հիմնականում ներկայացնում են կենտրոնի հիմնադիր Ջերարդ Գաֆեսճյանի հարուստ հավաքածուն։ Ավելի քան հինգ հազար արվեստանմուշ պարունակող այս հավաքածուն հատկապես հարուստ է ժամանակակից գեղարվեստական ապակեգործության նմուշներով, որոնց մեջ առանձնանում են հանրահայտ չեխ քանդակագործներ Ստանիսլավ Լիբենսկու և Յարոսլավա Բրիխտովայի ստեղծագործությունները։ Այսպես, այսօր մենք ականատես եղանք ժամանակակից արվեստի առաջատար ճյուղերին և հոգեպես հարստացած, գոհ մեր բովանդակալից օրվանից՝ վերադարձանք տուն։
Նյութի հեղինակ՝ Մարիա Սուքոյան, 7-4 դասարան
Ճամփորդության մասին իրենց տպավորություններով կիսվել են նաև Ռոզա Խաչատրյանը, Մարկ Միկաիլը։
Հետաքրքիր է․․․
VOX casino — twoja brama do wyjątkowej frajdy
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия