28.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մարդկանց թշնամիները

Վեցերորդ դասարանի սովորողներն իրականացնում են «Կարդում ենք» Սարոյան նախագիծը։ Սովորողներն ասում են, որ Սարոյանի  անգամ  տխուր ստեղծագործություններում թաքնված ժպիտ ու լույս կա։ Ահա այդ լույսով ողողված էլ գրում են մեր վեցերորդցիները։

Գրում է Արշիլը։

Մարդիկ ունեն թշնամիներ, բայց չգիտեն, որ իրենց թշնամին ոչ թե մարդն է, այլ մարդու վատ կողմը։ Լավ մարդը կարող է վատ մարդու հետ ընկերանալ ,եթե ընկերանա նրա լավ կողմի հետ։ Մարդիկ թշնամիներ չունեն, նրանք ունեն հակասող կողմեր։ Շատ հաճախ մարդուն փրկություն է թվում այն, ինչը կարող է իրեն կործանել, և մարդկանց կործանիչ է թվում այն, ինչը կարող է իրենց օգնել։