20.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ուսւոմնական ճամփորդություն «Կարին» տնկարան

Սեպտեմբերի 23 -ին մի խումբ 8-րդ և 9-րդ դասարանի սովորողներ կրթական փոխանակման նախագծի շրջանակներում ԷՅ Թի Փի հիմնադրամի հետ ուղևորվեցինք «Կարին»տնկարան:Հանդիպումը կազմված էր մի քանի մասերից:Սկզբում սովորողները լսեցին դասախոսություն հիմնադրամի ստեղծման,տարբեր աշխատանքների վերաբերյալ:Տիկին Նվարդը սովորողներին կարդաց դասախոսություն «Կլիմայի փոփոխության»վերաբերյալ:Հետո ընկեր Անահիտը պատմեց հիմնադրամի որոշ հովանավորների մասին:Շրջեցինք տնկարանի տարածքում,սովորողները ընկեր Տիգրանի հետ հավաքեցին որոշ հազվադեպ հանդիպող բույսերի սերմեր:Վերջում եղավ հյուրասիրություն և նորից հանդիպելու ակնկալիքով վերադարձանք տուն: