28.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մայիսյան հավաք…

                         

Մենք մի խումբ սովորողներով գնացել էինք երեկ լուսաբանելու, թե ինչպես են մեր դպրոցում անցնում մայիսյան հավաքը: Սկզբում գնացինք տեսնելու, թե բնագետիկները ինչպես էին բազմացնում, խնամում և գեղեցկացնում ելակները: Մենք նկատեցինք, որ նրանք մտածել էին շատ գեղեցիկ լուծում ելակները աճեցնելու համար: Այնուհետև մենք գացինք դիտելու, թե ինչպես են խաղում ուրիշ դպրոցի հյուրերը և մեր դպրոցի երեխաները վոլեյբոլ, ասեմ, որ նրանք նույնպես խաղում էին շատ լավ: Դրանից հետո գնացինք ընկեր Գառնիկի կլոր սեղանը դիտելու հյուրերը ապագա պատմաբաններ էին, մենք խոսում էինք հերոսականության, ազատամարտերի, ապստամբության և ինքնապաշտպանության տարբերություն, որպես օրինակ` Վանի ազատագրական պայքար, Շուշիի ազատագրման պայքար: Շատ հետաքրքիր տեղեկություններ ստացանք: Մեզ շատ դուր եկավ նախագծային ուսուցումը: