Այսօր, մեր ֆիզիկայի դասի ժամանակ հանդիպեցինք ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայության, բնակչության հետ տարվող աշխատանքների կենտրոնի պետ` Ս Դարբինյանի հետ: Քանի որ մենք անցել էինք սեյսմիկ ալիքներ թեման, մեծ հետաքրքրություն էր առաջացել մանրամասն ուսումնասիրել և հանդիպել սեյսմիկ կենրոնի ներայացուցչի հետ` ավելի մանրամասն տեղեկանալու սեյսմիկ կենտրոնի աշխատանքների հետ: Պարոն Դարբինյանը մեզ բացատրցեց, թե ինչ պետք է անել երկրաշարժի ժամանակ: Օրինակ` եթե գտնվում եք 3-րդ կամ ավելի բարձր հարկում, անհրաժեշտ է մտնել սեղանի տակ և բռնել սեղանի ոտքից, իսկ եթե առաջին կամ երկրորդ հարկերում եք, պետք է շուտ դուրս գալ տնից և գնալ ամայի տարածք, որտեղ չկան բարձր շենքեր, շինություններ: Քանի որ գրեթե բոլորիս ծնողները աշխատում են քաղաքի տարբեր կետերում, նախապես ծնողների հետ պետք է պլանավորել, որ եթե երկրաշարժ լինի՝ ուր եք գնալու դպրոցից, որտեղ եք հանդիպելու, որ ձեր ծնողները ձեզ չփնտրեն, ուղիղ գան այն տեղը, որտեղ դուք պլանավորել եք: Ցանկալի է դա լինի դպրոցի ֆուտբոլի դաշտ կամ ինչ-որ տեղ, որը շինություններից բավականին հեռու է: Նա մեզ բացատրեց, թե ինչպես են առաջանում երկրաշարժերը: Պարոն Դարբինյանը ասաց, որ եթե հանկարծ դպրոցում երկրաշարժ լինի, բոլորը միայն իրենց սեփական անձի մասին են մտածելու և ոչ մեկին չեն զիջելու իրենց հերթը: Անգելինան խոսեց Կապանում տեղի ունեցած երկրաշարժի մասին (2012թ.) և պատմեց, թե ինչպես էին տնից դուրս գալիս և այն, որ նա բոլորին ուզում էր դուրս հանել, հետո ինքը դուրս գար: Խոսեցինք նաև այն մասին, որ պետք չէ խուճապի մատնվել, ուղղակի պետք է հասկանալ՝ որ կողմով ավելի արագ ու անվտանգ կլինի դուրս գալը: Շատ կարևոր բաներ իմացանք։ Հաճելի կլինի, որ էլի հանդիպենք, և ժամանակը շատ լինի, որ երկար զրուցենք:
Հետաքրքիր է․․․
VOX casino — twoja brama do wyjątkowej frajdy
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия