22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 12-րդ հավաքը Միջին դպրոցում

Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 12-րդ հավաք

2017թ. մայիսի 10-13

Աշխատանքային ուղղություններ, շեշտադրումներ

  • Ֆիզիկական միջավայրի բարելավում-նախագծեր
  • Մեկ սովորող-մեկ համակարգիչ ծրագիրը միջին դպրոցում
  • Ուսուցման կազմակերպումը ուսումնական բլոգների միջոցով. սովորողի բլոգ, դասավանդողի բլոգ, ամսագրեր, ինտերնետ-ռադիո, ինտերնետ TV
  • Ուսուցման կազմակերպումը ուսումնական օրացույցով
  • Ուսուցման կազմակերպումը նախագծերի միջոցով
  • Տեխնոլոգիական կրթություն
  • Նոր մարզատեսակներ

Մայիսի 10

09.00-09.15` ընդհանուր պարապմունք մայր դպրոցում. հավաքի ստուգատեսային նախագծերի, դրանց ընթացքի, արդյունքների ներկայացում
09.20-12.30` ուսումնական պարապմունքներ, ստուգատեսային նախագծերի ներկայացում կրթահամալիրի դպրոցներում.
9։30-11։00՝ շրջայց կրթահամալիրի տնօրենի հետ. դպրոց-պարտեզ հաստատությունը, նախադպրոցական դաստիարակների մասնագիտական կրթություն, վերապատրաստումներ. երթուղին՝ Մայր դպրոց-Արևելյան դպրոց-Քոլեջ
11։00-11։15` շրջայցի բաց-բացօթյա ամփոփում-ճեպազրույց
12.35-13.00` ընդմիջում
13.00-14.00` հանդիպումներ, մարզախաղեր
13։30-ից՝ երկարացված ուսումնական օրվա նախագծեր
15.15-16։00՝ մանկավարժական աշխատողների բաց դպրոց

Մայիսի 11

09.00-09.15` ընդհանուր պարապմունք մայր դպրոցում. հավաքի ստուգատեսային նախագծերի, դրանց ընթացքի, արդյունքների ներկայացում
09.20-12.30` ուսումնական պարապմունքներ, ստուգատեսային նախագծերի ներկայացում կրթահամալիրի դպրոցներում.
9։30-11։00՝ շրջայց կրթահամալիրի տնօրենի հետ. ռազմամարզական հանրակրթություն. երթուղին՝ Ագարակ-Արևմտյան դպրոց-Մայր դպրոց
11։00՝ «Ցտեսություն» ուսումնական նախագիծ. Անի Ավետիսյանի ձայնասկավառակի շնորհանդես. Մայր դպրոց, Փոքր դահլիճ
12.35-13.00` ընդմիջում
13.00-14.00` հեղինակային կրթական ծրագրով ուսումնական TV-ների ներկայացում. համերգասրահ
13։30-ից՝ երկարացված ուսումնական օրվա նախագծեր
14.30-15։15՝
– Համերգ. «Սեբաստացիներ» վոկալ համույթ, «Սեբաստացիներ» մանկական երգչախումբ, Քոլեջի վոկալ համույթ
– Մանկավարժական աշխատողների անգլերենի պարապմունք
15։15-16։30՝ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի պարապմունք

Մայիսի 12

09.00-09.15` ընդհանուր պարապմունք մայր դպրոցում. հավաքի ստուգատեսային նախագծերի, դրանց ընթացքի, արդյունքների ներկայացում
09.20-12.30` ուսումնական պարապմունքներ, ստուգատեսային նախագծերի ներկայացում կրթահամալիրի դպրոցներում.

  • «Ավանդական խաղեր» նախագիծ. գործնական հմտություններ:

    9։30-11։00՝ շրջայց կրթահամալիրի տնօրենի հետ. տեխնոլոգիական հանրակրթություն. երթուղին՝ Մայր դպրոց-սարալանջ-Հյուսիսային դպրոց
    11։00՝ «Ցտեսություն» ուսումնական նախագիծ. Նարե Ղալամքարյանի «Մոլորակ B 612» ֆոտոցուցահանդեսը. «Հարթակ» ակումբ
    12.35-13.00` ընդմիջում
    13.00-14.00` կենդանասերների անկյուններ. Անուշ Ասատրյան, Հասմիկ Ուզունյան
    13։30-ից՝ երկարացված ուսումնական օրվա նախագծեր
    15։15-16։00՝ մեդիաուրբաթ-համերգ ընդհանուր պարապմունք

Մայիսի 13. հավաքի արտագնա նախագծեր, «Գետը քաղաքում» նախագծեր

Մայիսի 17. Հավաքի ամփոփում ՀՀ ԿԳՆ-ում

Հավաքի ստուգատեսները, ներկայացվող նախագծերը

  • «Հավաքից հավաք»
  • 12-րդ դասարանցիների «Ցտեսություն»
  • Ավանդական բակային խաղեր
  • «Իմացումի հրճվանք» ծրագրով մարզական ռոդարիական խաղեր
  • Բաց-բացօթյա մաթեմատիկական ռոդարիական խաղեր
  • 3-րդ, 5-րդ, 9-րդ դասարանցիների հմտություն-կարողությունների ներկայացում, ուսումնական արդյունքների ամփոփում
  • Կրթահամալիրը 2017-2018 ուսումնական տարում. ընդունելություն

Հրապարակումներ

  • Հավաքի նախապատրաստման և ընթացքի լուսաբանում ուսումնական բլոգներում, ենթակայքերում, mskh.am-ում
  • Հավաքի հոդվածներ ուսումնական բլոգներում, «Դպիրում»
  • Տեսադասեր ուսումնական բլոգներում, Սեբաստացի TV-ում, «Դպիրում», mskh.am-ում
  • Մայիս-հունիսյան, հուլիս-օգոստոսյան ուսումնական-ճամբարային նախագծեր ուսումնական բլոգներում, ենթակայքերում, mskh.am-ում
  • Ուսումնական նյութերի ժողովածուներ, փաթեթներ մեդիագրադարանում
  • Ուսումնական նախագծերի փաթեթ-ժողովածուներ մեդիագրադարանում

Մայիսյան հավաքի օրերին հանձնվող մրցանակները՝

  • «Հակոբ Հակոբյան»
  • «Ռուդիկ Հարոյան»
  • «Վահան Ասատրյան»
  • «Աիդա Պետրոսյան»
  • «Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ»
  • «Մուտք մանկավարժություն»
  • «Գրադարանի աղջիկ»

Մարզերից, Արցախից, Վրաստանից այցելած մասնակիցները կարող են օգտվել կրթահամալիրի կրթական փոխանակման կացարաններից:

Հասցե՝ Րաֆֆի 57, հեռ.՝ 010 74 72 45
Էլ. փոստ՝ [email protected]

Հավաքի բլոգը՝ maymskh.wordpress.com