Տեղեկությունների փոխանցումը կամ տարածումը որոշակի շրջանակներում՝ մարդկային զարգացման ամենակարևոր խթաններից է: Քանի որ, ինչպես դարեր ու հազարամյակներ առաջ, այնպես էլ այսօր տեղեկությունն ամենաթանկարժեք կապիտալն է:
Նախագծին մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այստեղ:
Միջին դպրոցի Երիտասարդ լրագրողների ակումբը հայտարարում է ընդունելություն:
Թող գան նրանք, ովքեր
- ուզում են լինել գրագետ մեդիա սպառող
- սիրում են սովորել, նոր ու օգտակար գիտելիքներ ձեռք բերել
- կարևորում են քննադատական միտքն ու մտածողությունը
- փորձում են միշտ լավատես լինել՝ պահպանելով իրատեսության կարևոր զգացողությունը
- գնահատում են ազատ մտածելու, գործելու, ինքնաարտահայտվելու կարողությունը
- ի վերջո, նրանք, ովքեր շարունակ ձգտում են ինքնազարգացման, սրամիտ են, հումորով:
Լրագրական ակումբի անդամ դառնալու և տարվող աշխատանքներին, դասընթացներին մասնակից դառնալու համար կարող եք լրացնել առցանց հայտադիմումը:
Հետաքրքիր է․․․
Համեցեք սեբաստացի փառատոնային ճամբար
Իսկական ծիսական հարսանիք Բանգլադեշում
Սիրով հրավիրում ենք…