22.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Կլեոպատրա

Արնախում, դաժան, եսասեր, չար, անհոգի, բայց միևնույն ժամանակ գեղեցիկ, կրքոտ, հեռատես, համբերատար… Այս որակներից որո՞նք են առավել բնորոշ Կլեոպատրային` դժվար է ասել, բայց այն, որ նա կնոջ պատմության մեջ պատմություն է կերտել, դա հստակ է …
Արվեստի, գիտելիքի, պոեզիայի կենտրոնում` Ալեքսանդրիայում ծնված Կլեոպատրան չէր կարող անմասն մնալ այդ ամենից:
Աշ­խար­հում նույն անու­նով եղել են նաև այլ թա­գու­հի­ներ, բայց Կլե­ո­պատ­րան մի­ակն էր` վեր­ջի­նը փա­րա­վոն­նե­րի մեջ, առա­ջին կի­նը քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի մեջ, դի­վա­նա­գետ, բա­զում լե­զու­ներ իմա­ցող, մա­թե­մա­տի­կոս: Այդ ամենը հետագայում դառնալու էին նրա ամենակարող զենքերը երկրի և հատկապես տղամարդկանց կառավարման հարցում։

Image result for Կլեոպատրա

Կլեոպատրայի մանկության ու դեռահասության մասին ոչինչ հայտնի չէ: Դա հավանաբար շղթայված է մ.թ.ա. 58-55 թվականների դեպքերին, երբ Կլեոպատրայի հայրն աքսորվեց Եգիպտոսից և թագուհի դարձավ Բերենիկա IV-ը:

Image result for Կլեոպատրա

  Հայտնի է, որ նա ստացել է շատ լավ դաստիարակություն, բացի իր մայրենի հունարենից, խոսել է նաև 7 այլ լեզվով: Պտղոմեոս 11-րդ — ի կտակի համաձայն՝ իր մահից հետո գահն անցել է Կլեոպատրային և նրա փոքր եղբորը: Նրա կոչումն այդ ժամանակ հետևյալն էր`  հորը սիրող աստվածուհի:
Image result for Կլեոպատրա

Հետաքրքիր փաստեր Կլեոպատրայի մասին
1. 18 տարեկան հասակում Կլեոպատրան ամուսնացել է իր 9-ամյա եղբայր Պտղոմեոս 12-րդի հետ, քանի որ, պտղոմեական սովորույթների համաձայն, կինն ինքնուրույն չէր կարող թագավորել:

2. Կրտսեր եղբոր հետ Կլեոպատրան թագավորում է 4 տարի: Ապա Պտղոմեոս 12-րդը խռովություն է բարձրացնում թագուհու և նրա դաշնակից Հուլիոս Կեսարի դեմ, պարտվում է և փախչելիս խեղդվում է Նեղոսում:

3. Իր հմայքի և խելքի շնորհիվ Կլեոպատրան կարողանում է հրապուրել ժամանակի երկու մեծանուն հռոմեացիներին՝ Հուլիոս Կեսարին և Մարկոս Անտոնիոսին և Եգիպտոսի համար 20 տարվա անկախություն է ապահովում Հռոմից:

https://youtu.be/Can07OT0yUw