22.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Սովորեցնող սովորողը Մարզական ստուգատեսի կազմակերպիչ

Միջին դպրոցի, 8-րդ դասարանի սովորողները իրենց մարզական հմտությունները փորձեցին փոխանցել կրտսեր դպրոց- պարտեզների սովորողներին՝ կազմակերպելով ձմեռային Մարզական ստուգատեսի մի մասը։  Սովորեցնող սովորողները նախապես ծանոթացել էին Մարզական բլոգի ստուգատեսային բաժնին, տեղեկացել պահանջներին, հայտերին։  Սովորողների հետ կատարել էինք աշխատանքի բաժանում և որոշել էինք աշխատել փոքր խմբերով։ Սովորեցնող սովորողները մասնակցեցինն մարզական ստուգատեսում հաստատված սահնակի, մարմնամարզականի, հեծանիվի ստուգատեսին:

Նախագիծը բլոգում: