22.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Խաղարկային դատարանում

Ստուգատեսային հինգշաբթի օրը ես ներկա գտնվեցի Ավագ դպրոցի գիտագործնական հավաքին: Անգլերենի ընտրության խմբի սովորողները անգլերենով ներկայացրին  խաղարկային դատարան: Նախագծի հեղինակն էր Ավագ դպրոցի անգլերենի դասավանդող Իրինա Ապոյանը: Դատական նիստը անգլերենով էր, և ես ամբողջ ուշադրությունս լարել էի, որպեսզի հասկանայի անգլերեն խոսքը: Փորձեմ ներկայացնել իմ հասկացած դատական նիստը:

Սկզբում եկավ դատավորը՝ մեծ գլխարկը գլխին, բոլորս ոտքի կանգնեցինք. ես ինձ զգում էի ինչպես իրական դատարանում: Պատմությունը երկու աղջկա մասին էր, որոնք կռվել էին պատահական հրման պատճառով: Մեղավորը Լուիզա Ավագյանն էր, որը վատ խոսքեր էր ասել մյուս աղջկա հասցեին և ծեծել նրան: Ապացուցելու համար նրանք մեզ ցույց տվեցին տվյալ պատահարի վիդեոն, որը ֆիքսել էր տեսախցիկը: Այդպիսով, տեսնելով վիդեոն` նրանք համոզվեցին, որ մեղավորը Լուիզա Ավագյանն էր: Նրան  տուգանեցին հինգ հազար ամերիկյան դոլարով՝ որպես պատիժ: Շատ նման էր իրական դատի: Ճամբարային այս օրս միշտ կհշեմ՝ շնորհիվ իմ ավագ ընկերների:

Ավագ դպրոցի գիտագործնական հավաքից ստացած տպավորությունները նաև կորող եք կարդալ  Սամվել Հարությունյանի բլոգում: