25.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ճամբարային օրվա պատում

Այցելություն Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան 

lousig_aguletsi-jpeg

  Հունվարի 13-ին՝ հին նոր տարին խորհրդանշող օրը,ճամբարի մեր խմբով այցելություն կատարեցինք նկարչուհի, ազգային մշակույթը ուսումնասիրող, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, գրքերի հեղինակ Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան: Այստեղ ցուցադրված են նկարչուհու կտավները, տիկնիկները, նկարչուհու ամուսնու՝ քանդակագործ Յուրա Սամվելյանի աշխատանքները, հայ վարպետների ստեղծած հին ու նոր հրաշալի պահպանված հայկական կենցաղային իրեր, կահույք, ավանդական զարդեր, որոնց հավաքագրմանը Ագուլեցին նվիրել է իր ողջ կյանքը:Ներկայացնելով հարուստ հավաքածուն՝ Լուսիկ Ագուլեցին նշեց, որ այն կազմված է ավելի քան 1500 ցուցանմուշից՝ ներառելով հայ ազգագրական և դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ:

Գիդի ուղեկցությամբ ծանոթացանք թանգարանի հետաքրքիր նմուշների ցուցադրությանը: Այնուհետև պատրաստեցինք կենաց ծառ կոմիտասյան հնչող երաժշտության ուղեկցությամբ: Ապա,ի վերջո,իմացանք,թե ինչ անակնկալ էր պատրաստել ընկեր Լիլիթը,ով պատրաստել էր տոնական խորհուրդ ունեցող գաթա,որի մեջ դրված էր մետաղադրամ։Ես արագ-արագ համտեսում էի գաթան,որպեսզի գտնեի մետաղադրամը։ Բայց վերջում պարզվեց որ մետաղադրամը ընկել էր մեր խմբի Վաչագանին։ Ճիշտն ասած,  ես մտածում էի,  որ հենց նրան կընկնի մետաղադրամը։ Անմիջապես հետո Լուսիկ Ագուլեցին նրան նվիրեց իր կողմից պատրաստած կենաց ծառը։ Ում ընկնում է մետաղադրամը,համաձայն ավանդույթի,նա է լինելու տարվա հաջողակն ու երջանիկը։ Մենք լսեցինք նաև անչափ հետաքրքիր պատմություներ հայկական հին ավանդույթների,ծեսերի մասին։ Պատկերացնու՞մ եք,ինչպիսի նախանձելի տեղում էինք հայտնվել,որովհետև լսում էինք հետաքրքիր զրույցներ,վայելում խարույկի ջերմությունը և օգտվում մեզ համար բացված հյուրասիրության ճոխ սեղանից։

Մենք թանգարանից վերադարձան՝ք բարձր տրամադրությամբ մեզ հետ բերելով մեր ձեռքով պատրաստած կենաց ծառերը և այնտեղի ջերմացնող շունչն ու ոգին։ Ի դեպ, մենք նաև մեզ հետ բերեցինք տիկին Ագուլեցու ձեռքով պատրաստած գեղեցիկ կենաց ծառեր մեր տնօրենների համար։

ՖՈՏՈՊԱՏՈՒՄ

Նախագծի ղեկավար՝  Լիլիթ Մադոյան, Մարգարիտ Սարգսյան։